Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Կառավարությունում քննարկվել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագիրը

22.05.2025, 11:59
Պետություն-մասնավոր համագործակցությամբ արդեն իսկ «Ռենշին» ընկերության հետ ստորագրվել է Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի իրականացման պայմանագիրը
Կառավարությունում քննարկվել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Պետություն-մասնավոր համագործակցությամբ արդեն իսկ «Ռենշին» ընկերության հետ ստորագրվել է Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի իրականացման պայմանագիրը:

«Քոլլիերս» ընկերության հետ կնքված պայմանագրով վերջինս ստանձնելու է Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման գործընթացի ամբողջական կազմակերպումը և կառավարումը։ 

Պատասխանատուները վերահաստատել են, որ ծրագրի նպատակն է Երևանի կենտրոնում ստեղծել միջազգային բարձր դասի բիզնես կենտրոն, որը ներառելու է ժամանակակից գրասենյակային տարածքներ, ստարտափ բիզնես կենտրոններ, առևտրի կետեր, հյուրանոց, կոնֆերանսների սրահներ և ցուցասրահներ: Նշվել է, որ ծրագրի իրականացումը լրացուցիչ խթան կհանդիսանա տնտեսության զարգացման համար։ 

Քննարկում է ծավալվել ծրագրի իրականացման տարբեր բաղադրիչների շուրջ, հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները:

Վարչապետը կարևորել է ծրագրի իրականացումը և հանձնարարել աշխատանքային հանդիպումների միջոցով մանրամասն քննարկել բոլոր հնարավոր հարցերն ու լուծումները: