Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

ՀՀ կառավարությունը լրացուցիչ 10 մլրդ դրամ կհատկացնի գյուղատնտեսության արտոնյալ վարկավորման համար

14.05.2015, 15:47
Հայաստանի կառավարությունը լրացուցիչ 10 մլրդ դրամ կհատկացնի գյուղատնտեսության արտոնյալ վարկավորման համար, հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
ՀՀ կառավարությունը լրացուցիչ 10 մլրդ դրամ կհատկացնի գյուղատնտեսության արտոնյալ վարկավորման համար
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը լրացուցիչ 10 մլրդ դրամ կհատկացնի գյուղատնտեսության արտոնյալ վարկավորման համար, հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Ւնչպես նշեց վարչապետը, գյուղատնտեսական արտոնյալ վարկերի տրամադրման` կառավարության կողմից նախատեսված ծրագրի շրջանակում նախատեսվում է սուբսիդավորել տարեկան 14 տոկոսի 6 տոկոսը։ Արդյունքում, ֆերմերները հնարավորություն են ստանում ստանալ գյուղատնտեսական վարկեր տարեկան 8 տոկոսով։

Նա նշեց, որ ԿԲ–ն զգում է միջոցների պակաս ծրագրի հաջող իրագործման համար, ինչի կապակցությամբ ՀՀ նախագահի հետ նախօրեին տեղի ունեցած քննարկման արդյունքում որոշվել է լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել ծրագրի համար։

«Նախատեսվում է, որ 2015 թ.–ին գյուղատնտեսության արտոնյալ վարկավորման համար պետբյուջեից կհատկացվի լրացուցիչ 10 մլրդ դրամ, որից 3 մլրդ դրամը կտրամադրվի 2015 թ.–ի մայիսին, իսկ մնացած միջոցները` 7 մլրդ դրամը` մինչև տարեվերջ», – ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքերով` միջոցները կտրամադրվեն Կենտրոնական բանկին, որպեսզի այն հերթին գումար տրամադրի այդ ծրագրով զբաղվող բանկերին։ Նախատեսվում է, որ միջոցները կտրամադրվեն երկու տարի ժամկետով` տարեկան 3% տոկոսադրույքով։

2014 թ.–ի վերջի դրությամբ Հայաստանի ֆերմերական տնտեսությունների մոտ 80 հազարը ստացել են 66 մլրդ դրամի արտոնյալ գյուղատնտեսական վարկեր։

Կառավարության որոշմամբ՝ 2011թ.-ի ապրիլի 1-ից հայ գյուղացիներին տարեկան 14 տոկոս դրույքով արտոնյալ գյուղատնտեսական վարկեր են հատկացվում, որից 4 տոկոսը պետությունն է սուբսիդավորում: Նպաստների գումարը կազմել է 200 մլն դրամ: Վարկերը հատկացվում են հայկական դրամով, վարկի միջին չափը կազմում է 625 հազար դրամ:

Միաժամանակ վարկերի արտոնյալ ժամանակահատվածը տևել է 6 ամիս, ինչից հետո մարվել են միայն տոկոսները, իսկ հաջորդ վճարների համար տրամադրվել է ևս կես տարի։

2014 թ.–ից գյուղատնտեսական վարկերի վարկային տոկոսադրույքը նվազել է` դառնալով 12–13 տոկոս, ինչի արդյունքում դրանք բավականին մատչելի ֆինանսական ռեսուրսներ դարձան` հաշվի առնելով 4–6 տոկոսի չափով սուբսիդավորումը։

2015 թ.–ին գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման նպատակով նախատեսվում է հատկացնել 1,2 մլրդ դրամ։ Բացի այդ, ֆերմերական տնտեսություններին տրամադրվող բոլոր վարկերի փոխհատուցումը կբարձրանա` հասնելով 6 տոկոսի։

ԿԲ–ի տվյալներով` գյուղատնտեսության մեջ կատարված վարկային ներդրումները 2015 թ.–ի փետրվարի դրությամբ կազմել են 135,8 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 6 տոկոսով ($1 – 480,91 դրամ)։ --0—