Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ռուսական Գազպրոմին ՀայՌուսգազարդի բաժնետոմսերի 20%–ի վաճառքին
16.01.2014,
12:33
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել ռուսական Գազպրոմ ընկերությանը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 20–տոկոսանոց բաժնեմասի վաճառքի մասին պայմանագրի ստորագրմանը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել ռուսական Գազպրոմ ընկերությանը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 20–տոկոսանոց բաժնեմասի վաճառքի մասին պայմանագրի ստորագրմանը։
Ըստ պայմանագրի` Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը «Գազպրոմ» ԲԲԸ–ին է փոխանցում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի սովորական անվական բաժնետոմսերի փաթեթը, որը կազմում է 20,0007 տոկոս։ Այս ամենի արդյունքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ում «Գազպրոմ» ԲԲԸ–ի մասնաբաժինը կավելանա` 80 տոկոսից դառնալով 100 տոկոս։
Ինչպես նշեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը, պայմանագրի ստորագրումը բխում է 2013 թվականի դեկտեմբերի 2–ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի միջև ստորագրված համաձայնագրից։
Դեկտեմբերի 2–ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո համաձայնություն է ձեռք բերվել կուտակված պարտքերի մարման դիմաց «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը 156 մլն դոլարով վաճառելու մասին։ Ինչպես պարզաբանել է էներգետիկայի նախարարը, 300 մլն դոլարի պարտքը կուտակվել է 2011–2013 թթ.–ին նախկին գնով (հազար խորանարդ մետրի դիմաց` 180 դոլար, չնայած սակագնի փաստացի բարձրացմանը) գազասպառման դիմաց վճարի մասին ռուսական կողմի հետ պայմանավորվածության արդյունքում։ Այսպիսով, պարտքի ընդհանուր գումարից կեսը վճարում է հայկական կողմը, իսկ պարտքի երկրորդ մասը վճարվում է ռուսական գործընկերոջ կողմից։
Համաձայնագրի նախագծի համաձայն, Հայաստանի կառավարությունը մի շարք երաշխիքներ է տրամադրում` ներառյալ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի կողմից Հայաստանի սպառողների համար նախատեսված գազի ներկրման, «Գազպրոմ» ԲԲԸ–ի և Հայաստանի Հանրապետության տարածքում դրա դուստր ձեռնարկությունների ներդրումների հետ կապված արտասահման վճարումների անարգել փոխանցման բացառիկ իրավունքը։
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ռուսական գազային հոլդինգը 2014-2018 թվականներին Հայաստանին տարեկան կմատակարարի մինչև 2.5 միլիարդ խորանարդ մետր գազ։ Դրա արժեքը կսահմանվի գազի ռուսական գնագոյացմանը կցված գնի բանաձևին համապատասխան։ 2012 թվականին «Գազպրոմը» Հայաստանին 1.7 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարել։ -0