Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի մշակութային հաստատությունների հիմնանորոգման և կառուցման համար ավելի քան 115 մլն դրամ կհատկացվի

18.06.2015, 15:59
ՀՀ կառավարությունն ավելի քան 115 մլն դրամ կհատկացնի Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոնի կառուցման, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի շենքի և Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանի հիմնանորոգման համար։
Հայաստանի մշակութային հաստատությունների հիմնանորոգման և կառուցման համար ավելի քան 115 մլն դրամ կհատկացվի
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունն ավելի քան 115 մլն դրամ կհատկացնի Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոնի կառուցման, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի շենքի և Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանի հիմնանորոգման համար։

«Առաջարկվում է հատկացնել 53,9 մլն դրամ Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանի վերանորոգման վերջնական ավարտի և ժամանակակից զինման համար, իսկ 50 մլն դրամ կհատկացվի Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոնի կառուցման առաջին փուլին», – ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։

Նրա խոսքով` Երևանի քաղաքապետարանն արդեն տարածք է հատկացրել մշակութային կենտրոնի համար, աշխատանքների արժեքն ընդհանուր առմամբ կկազմի 420 մլն դրամ, որից առաջին 50 միլիոնն անհրաժեշտ են աշխատանքները սկսելու համար։

«Առաջարկվում է ևս 12 մլն դրամ հատկացնել ֆիլհարմոնիայի շենքի վերանորոգման նպատակով», –ասաց Սարգսյանը։ (1 դոլարը` 474,44 դրամ) -0-