Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Նորարարական հիմքով ապրանք արտադրող ընկերությունները կարող են տևական ժամանակով ազատվել շահութահարկից. ՀՀ նախագահ

13.05.2014, 12:03
Հայաստանի կառավարությունը պատրաստ է Հայաստանում նորարարական հիմքով ապրանք արտադրող ընկերություններին տևական ժամանակով ազատել շահութահարկից, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Նորարարական հիմքով ապրանք արտադրող ընկերությունները կարող են տևական ժամանակով ազատվել շահութահարկից. ՀՀ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը պատրաստ է Հայաստանում նորարարական հիմքով ապրանք արտադրող ընկերություններին տևական ժամանակով ազատել շահութահարկից, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես հայտարարել եմ, հիմա էլ բոլորի ներկայությամբ հայտարարում եմ՝ այն ընկերությունները, որոնք Հայաստանում կարտադրեն նորարարական հիմքերի վրա արտադրանք, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ է լրացուցիչ արտոնություններ տրամադրել, օրինակ՝ տևական ժամանակով ազատել շահութահարկից»,– երկուշաբթի ասել է Սարգսյանը հայ–ֆրանսիական գործարար համաժողովի բացմանը։

Նախագահը նաև ավելացրել է, որ օտարերկրյա ներդրողներին ներգրավելու համար պետք է մշտապես կատարելագործել Հայաստանի գործարար միջավայրը։

«Դա միակ ուղին է, որի օգնությամբ մենք կարող ենք ավելի գրավիչ դարձնել մեր ներդրումային պայմանները, ինչպես նաև խթանենք Հայաստանի տնտեսական աճը»,– ասաց Սարգսյանը։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` Հայաստան կատարած այցի շրջանակներում Երևանում երկուշաբթի բացվեց հայ–ֆրանսիական գործարար համաժողովը։

Օլանդը երկուշաբթի Երևան է ժամանել երկօրյա պետական այցով` հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հրավերով։ Այցի շրջանակում նախատեսվում են երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին կստորագրվեն մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: -0-