Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Կարտոֆիլը Հայաստանում 2014-15թթ. կարող է թանկանալ կգ-ի համար մինչև 300 դրամ

26.09.2014, 13:58
Կարտոֆիլի գինը Հայաստանում 2014-15թթ. կարող է թանկանալ կգ-ի համար մինչև 300 դրամ, քանի որ տարին բերքատու չէր, հայտնեց  Հայաստանի Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը։
Կարտոֆիլը Հայաստանում 2014-15թթ. կարող է թանկանալ կգ-ի համար մինչև 300 դրամ
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Կարտոֆիլի գինը Հայաստանում 2014-15թթ. կարող է թանկանալ կգ-ի համար մինչև 300 դրամ, քանի որ տարին բերքատու չէր, հայտնեց  Հայաստանի Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը։

Այժմ Հայաստանում կարտոֆիլի գինը տատանվում է 1 կգ-ի համար 150-250 դրամի սահմաններում:

«Շիրակի մարզում գրանցված համեմատաբար ցածր բերքը, իսկ որոշ տնտեսություններում անգամ բերքի բացակայությունը, բացատրվում է ոռոգման համակարգի հետ կապված խնդիրներով: Դա տեղի է ունենում ջրամբարների ոչ արդյունավետ աշխատանքի, հիդրոէլեկտրոկայանների և ձկնաբուծական տնտեսությունների անարդյունավետ գործունեության պատճառով, որոնք օգտագործում են գյուղատնտեսական կարիքների համար նախատեսված ջուրը», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բերբերյանը:

Նրա խոսքերով՝ Ագրարագյուղացիական միավորումը մտադիր է ՀՀ կառավարությանն առաջարկել ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի ձկնաբուծական տնտեսությունների կողմից ջրի օգտագործման սահմանափակման հետ կապված հարցերով:

«Թեև այս տարի աշխարհում նկատվում է կարտոֆիլի բերքատվության պակաս, հայ ֆերմերներն, այնուամենայնիվ, կարողացան լավ բերք հավաքել: Այսպես՝ Շիրակի մարզում հավաքվել է մեկ հեկտարից 38-40 տոննա, իսկ Գեղարքունիքի մարզում՝ 55 տոննա», - տեղեկացրեց Բերբերյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ այս տարի 120 ֆերմերներ, ովքեր միավորման անդամներ են, ստաժավորում կանցնեն Եվրոպայում: Թունաքիմիկատների և սերմերի մասին նոր գիտելիքների շնորհիվ կարտոֆիլը տնտեսություններում կտա ոչ միայն լավ, այլ նաև որակյալ բերք:

«Մեր միավորման ջանքերի շնորհիվ երեք-չորս գյուղերի բնակիչներ կարող են կայուն եկամուտ ապահովել: Նման կերպ լուծվում է արտագաղթի խնդիրը», - ասաց Բերբերյանը:

Նա հայտարարեց, որ դեռ վաղ է ամփոփել տարվա արդյունքները, սակայն միանշանակ այս տարի կարտոֆիլի արտահանման ծավալները 2013 թ.-ից ցածր կլինեն: Նա նշեց, որ նախորդ տարի երկրում հավաքվել էր 45 հազար տոննա կարտոֆիլ:-0-