Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի կառավարությունը գյուղացիներին աննախադեպ` $600 հազար վարկ կտրամադրի կարտոֆիլի սերմացու գնելու համար

16.03.2015, 14:18
Հայաստանի կառավարությունն առաջին անգամ գյուղացիներին աննախադեպ` $600 հազար վարկ կտրամադրի Նիդեռլանդներից կարտոֆիլի որակյալ սերմացու գնելու համար, հայտարարեց Ագրարագյուղացիական միության ղեկավար Հրաչ Բերբերյանը։
Հայաստանի կառավարությունը գյուղացիներին աննախադեպ` $600 հազար վարկ կտրամադրի կարտոֆիլի սերմացու գնելու համար
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունն առաջին անգամ գյուղացիներին աննախադեպ` $600 հազար վարկ կտրամադրի Նիդեռլանդներից կարտոֆիլի որակյալ սերմացու գնելու համար, հայտարարեց Ագրարագյուղացիական միության ղեկավար Հրաչ Բերբերյանը։

«Կարտոֆիլի արտահանման խթանման նպատակով Հայաստանի կառավարությունը Ագրարագյուղացիական միությանն աննախադեպ վարկ կտրամադրի` մոտ $600 հազարի չափով` կարտոֆիլի սերմացու գնելու համար։ Եվ արդեն երկու-երեք օրից մենք պայմանագիր կկնքենք գյուղատնտեսության նախարարության հետ Հայաստանի գյուղական համայնքներին կարտոֆիլի սերմացու հատկացնելու մասին», - ասաց Բերբերյանը երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով` վարկը կմարվի հետևյալ կերպ` 50%-ը սերմացու ձեռք բերելիս, իսկ մնացած 50%-ը` բերքն իրացնելուց հետո։  

Բերբերյանը նշեց, որ տվյալ ծրագրի իրագործումը թույլ կտա այս տարի 7 տոննա ավել կարտոֆիլ արտադրել, քան անցյալ տարի, ինչի արդյունքում բերքի կեսը` 3500 տոննան, գյուղացիները կօգտագործեն որպես սերմացու, իսկ մյուս կեսը կարտահանվի։

Ըստ վիճակագրության ծառայության տվյալների` կարտոֆիլի համախառն բերքը  2014 թվականին կազմել է մոտ 730 000 հազար տոննա (աճ` 11%` 2013-ի համեմատ)։

Բերբերյանը նշեց, որ ծրագրի հիմնական նպատակը գյուղացիներին օգնելն է, որոնք խնդիրներ ունեն բանկերին վարկերի վճարման հետ կապված։ Ծրագրին մասնակցելու ցանկություն ունեցողներ գյուղապետարանները պետք է դիմեն ԱԳՄ մեկ շաբաթվա ընթացքում։ Ընտրության չափանիշներ կդառնան գյուղերի վիճակը և գյուղացիների պրոֆեսիոնալիզմը։ Աշնանն առավել հաջողակ հայ գյուղացիները կկարողանան մեկնել Նիդեռլանդներ վերապատրաստման։      

Միության նախագահը միաժամանակ հստակեցրեց, որ ըստ պաշտոնական տվյալների` 2013-ին Հայաստանում արտադրվել է 650 հազար տոննա կարտոֆիլ, որից 44 հազարն արտահանվել է։  

«Դա այն դեպքում, երբ մենք կարող ենք արտահանել 800-900 հազար տոննա կարտոֆիլ։ Այժմ մեզ մոտ հայտնվեց ԵՏՄ շուկան, մասնավորապես, ռուսականը, ուր մենք ավելին կարող ենք արտահանել։ Ճիշտ աշխատանքի դեպքում երեք տարվա ընթացքում ծրագրվում է Հայաստանից կարտոֆիլի արտահանումը հասցնել մինչև 70-80 հազար տոննայի։ Արտահանման ծավալի մեծացումը չի հանգեցնի կարտոֆիլի գնի աճի», - հայտնեց Բերբերյանը։

Նա նշեց, որ կարտոֆիլն արտահանվում է տոննայի համար մոտ $400 գնով։ Հայաստանում կարտոֆիլի միջին բերքատվությունը կազմում է 45-48 տոննա հեկտարից։

Միության ղեկավարի կարծիքով` Հայաստանը մեծ հեռանկարներ ունի կարտոֆիլի արտադրության ասպարեզում, քանի որ այդ կուլտուրան կայուն է կլիմայական փոփոխությունների նկատմամբ և միշտ կայուն բերք է ապահովում որակյալ սորտեր օգտագործելու դեպքում։ -0-