Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Հայաստանի վարչապետը հանձնարարել է նախարարներին հաշվետվություն ներկայացնել կառավարության աշխատանքային 100 օրվա մասին

31.07.2014, 14:44
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստում հանձնարարել է կառավարության անդամներին հաշվետվություն ներկայացնել հանրությանը` կատարած աշխատանքի մասին։
Հայաստանի վարչապետը հանձնարարել է նախարարներին հաշվետվություն ներկայացնել կառավարության աշխատանքային 100 օրվա մասին
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստում հանձնարարել է կառավարության անդամներին հաշվետվություն ներկայացնել հանրությանը` կատարած աշխատանքի մասին։

Նա հիշեցրել է, որ նախարարների նոր կաբինետի 100–օրյա ժամկետն է մոտենում, որից հետո անհրաժեշտ է երկրի բնակչությանը ներկայացնել առաջին ամիսներին կատարած քայլերի մասին։

«Անհրաժեշտ է մամուլի միջոցով հաշվետու լինել կատարած աշխատանքի մասին»,– ընդգծել է Աբրահամյանը։ -0-