Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Կայուն և մրցունակ աճի համար անհրաժեշտ է համադրված մոտեցում. փորձագետը՝ 2025 թ.-ի «Գլոբալ ինովացիոն ինդեքսում» ՀՀ-ի դիրքի բարելավման մասին

29.09.2025, 08:20
Միայն այս համադրված մոտեցումը կապահովի, որ Հայաստանը պահպանի ոչ թե մեկանգամյա, այլ կայուն և մրցունակ աճ
Կայուն և մրցունակ աճի համար անհրաժեշտ է համադրված մոտեցում. փորձագետը՝ 2025 թ.-ի «Գլոբալ ինովացիոն ինդեքսում» ՀՀ-ի դիրքի բարելավման մասին

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/.   «Ամերիա» ընկերության կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը մեկնաբանել է 2025 թ.-ի «Գլոբալ ինովացիոն ինդեքսում» (Armenia in Global Innovation Index) Հայաստանի դիրքի բարելավման մասին։

2025 թ.-ի «Գլոբալ ինովացիոն ինդեքսում» Հայաստանը 63-րդ տեղից բարձրացել է 59-րդ տեղ՝ առաջ անցնելով Ադրբեջանից (94-րդ տեղ) և Իրանից (70-րդ տեղ), բայց զիջելով Ռուսաստանին (51-րդ տեղ), Վրաստանին (56-րդ տեղ) և Թուրքիային (43-րդ տեղ)։

«Հայաստանի դիրքերի բարելավումը համաշխարհային ինովացիոն վարկանիշում կարևոր ազդակ է, բայց երկարաժամկետ հաջողության համար պետք է զարգացնել իրական արտահանման բարդությունը, ոչ թե միայն վերաարտահանում, ուժեղացնել ստարտափների ֆինանսավորումն ու ձեռնարկատիրական մշակույթը, ներդնել մարդկային կապիտալի և գիտահետազոտական ներուժի զարգացում, ամրապնդել տեխնոլոգիական ենթակառուցվածքները և քաղաքական կայունությունը»,-գրել է Ջրբաշյանը Facebook-ի իր էջում։

Ըստ նրա, միայն այս համադրված մոտեցումը կապահովի, որ Հայաստանը պահպանի ոչ թե մեկանգամյա, այլ կայուն և մրցունակ աճ։