Рейтинг@Mail.ru
USD
379.1
EUR
452.72
RUB
4.9987
GEL
140.9
2026 թ. հունվարի 30, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

ՀՐԱՏԱՊ. Հայաստանի ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

11.11.2014, 17:49
2014թ.–ի նոյեմբերի 11-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց  վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6.75%, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը:  
ՀՐԱՏԱՊ. Հայաստանի ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2014թ.–ի նոյեմբերի 11-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց  վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6.75%, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը:  

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2014թ.–ի հոկտեմբերին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.3%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը մոտեցել է տատանումների միջակայքի ստորին սահմանին՝ ամսվա վերջին կազմելով 2.2%:

Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին գնաճը կշարունակի մոտենալ իր նպատակային ցուցանիշին և կկայունանա դրա շրջակայքում:-0-