Рейтинг@Mail.ru
USD
362.34
EUR
407.92
RUB
4.3346
GEL
139.6
2026 թ. հոկտեմբերի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

17.03.2026, 13:29
ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%
ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․/ԱՌԿԱ/․ ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%։

Ինչպես նշվում է ԿԲ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8.00%, ԿԲ–ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.00%:

ԿԲ խորհուրդը 2023թ․–ի հունիսից անդադար նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.75%–ից հասցնելով 6.5%–ի 2025թ․–ի դեկտեմբերին։