Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Խախտումներ ձվի իրացման ոլորտում. ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել մի շարք ընկերությունների նկատմամբ

24.02.2020, 17:50
Խախտումներ ձվի իրացման ոլորտում. ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել մի շարք ընկերությունների նկատմամբ
Խախտումներ ձվի իրացման ոլորտում. ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել մի շարք ընկերությունների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./ԱՌԿԱ/.  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթ է հարուցել «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու», «Արզնու տոհմային ԹՏԽ» և «Արաքս թռչնաֆաբրիկա» ընկերությունների նկատմամբ: Այս մասին հայտնում է ՏՄՊՊՀ-ի մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, ՀՀ ՏՄՊՊՀ-ի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու» ՍՊԸ-ների, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի և «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ:

«ՏՄՊՊՀ-ն 2019 թվականի փետրվարի 4-ի «Ձվի շրջանառության ոլորտում ուսումնասիրություն իրականացնելու մասին» թիվ 17-Ա որոշման հիման վրա իրականացրել է ուսումնասիրություն հավի ձվի շրջանառության ոլորտում»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն, ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ հավի ձվի իրացման ոլորտում մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել  «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»  ՀՀ օրենքի հնարավոր խախտումների, մասնավորապես՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության (չհիմնավորված կամ խտրական գների սահմանման և կիրառման, գների չհիմնավորված փոփոխությունների կամ պահպանման և այլն) հատկանիշներ:-0-