Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+31

Խաժակ Կարայանը նշանակվել է ՀՀ կառավա¬րությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

07.06.2013, 20:03
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Խաժակ Կարայանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավա¬րությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
Խաժակ Կարայանը նշանակվել է ՀՀ կառավա¬րությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Խաժակ Կարայանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավա¬րությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Խաժակ Կարայանը ծնվել է 1972թ.–ի հունվարի 2–ին Երևանում։ 1988–1993թթ.–ին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, 1993–1997թթ.–ին` ԵՊՀ–ի նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում։

1997թ.–ին դասավանդել է Երևանի պետական համալսարանի Միջազգային տնտեսական կապերի համալսարանում։ 2000–2004թթ.–ին աշխատել է որպես «Երևան քաղաքի էկոլոգիական անվտանգության և հսկողության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, 2004–2009թթ.–ին`«Երևան քաղաքի կառավարման տեխնոլագիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնում։

2010–2013թթ.–ին եղել է  ՀՀ կառավա¬րությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի խորհրդականը։

Անկուսակցական է, ամուսնացած է, ունի մեկ երեխա։ –0–