Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Խոշոր եղջերավոր անասունի գլխաքանակը Հայաստանում 2012 թ.–ին ավելացել է 10.3%–ով` կազմելով 661 հազար գլուխ

11.06.2013, 15:53
Խոշոր եղջերավոր անասունի գլխաքանակը Հայաստանում 2012 թվականին ավելացել է 61.8 հազարով կամ 10.3 տոկոսով` կազմելով 661 հազար, ասաց Հայաստանի գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը։
Խոշոր եղջերավոր անասունի գլխաքանակը Հայաստանում 2012 թ.–ին ավելացել է 10.3%–ով` կազմելով 661 հազար գլուխ
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Խոշոր եղջերավոր անասունի գլխաքանակը Հայաստանում 2012 թվականին ավելացել է 61.8 հազարով կամ 10.3 տոկոսով` կազմելով 661 հազար, ասաց Հայաստանի գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը։

«Վերջին տարիներին անասնաբուծության ոլորտում բավականին լուրջ դրական փոփոխություններ են կատարվել։ Ավելին, անասունների գլխաքանակի աճի տեմպերով արդեն երկրորդ տարի անընդմեջ Հայաստանն առաջատար դիրքեր է զբաղեցնում ԱՊՀ երկրների շարքում։ Դա նախադրյալներ է ստեղծում նրա համար, որ առաջիկա տարիներին հանրապետությունում գլխաքանակի կայուն աճ գրանցվի»,– երեքշաբթի ասաց նա մամուլի ասուլիսում։

Հովհաննիսյանը, մասնավորապես, հայտնեց, որ 2012 թվականին ոչխարի և այծի գլխաքանակն ավելացել է 84.5 հազարով (14,3%)`  կազմելով 674,7 հազար գլուխ, խոզի գլխաքանակը` 36.9 հազարով (34,2%)`մինչև 145 հազար, իսկ ձիերի գլխաքանակը` 900–ով (8,7%)` մինչև 10,8 հազար։   

«Գլխաքանակի աճը նպաստել է նաև խոշոր և մանր եղջերավոր անասունի և թռչնի մսի իրացման ծավալների ավելացմանը (մաքուր քաշով)։ 2012 թվականին այդ ցուցանիշն ավելացել է 2.4 հազար տոննայով (1,9%)` կազմելով 130,3 հազար տոննա»,– ավելացրեց նա։

Հովհաննիսյանի խոսքով, Հայաստանում կաթի արտադրության ծավալը 2012 թվականին կազմել է 618 հազար տոննա` ավելանալով 16.7 հազար տոննայով (2,8%)։ Հանրապետությունում նաև արտադրվել է 658,1 մլն հատ հավկիթ, ինչը  24,5 մլն–ով ավելի է (3,9%), քան նախորդ տարի։

2012 թվականին անասնաբուծության բաժնեմասը Հայաստանի համախառն գյուղատնտեսական արտադրանքում կազմել է 41 տոկոս։ Վերջին երեք տարիների միջինացված տվյալներով` անասնաբուծական ոլորտի համախառն արտադրանքը կազմել է 273 մլրդ դրամ։ -0-