ԶԵԱԲ-ի` եվրասիական ինտեգրացիայի հարցերին նվիրված IX միջազգային կոնֆերանսն է բացվում Մոսկվայում
09.10.2014,
10:56
Զարգացման եվրասիական բանկը հոկտեմբերի 9-ին Մոսկվայում կազմակերպում է եվրասիական ինտեգրացիայի հարցերին նվիրված IX միջազգային կոնֆերանսը, հաղորդում է ԶԵԱԲ մամուլի ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Զարգացման եվրասիական բանկը հոկտեմբերի 9-ին Մոսկվայում կազմակերպում է եվրասիական ինտեգրացիայի հարցերին նվիրված IX միջազգային կոնֆերանսը, հաղորդում է ԶԵԱԲ մամուլի ծառայությունը:
Կոնֆերանսին հրավիրված են ՄՄ և ՄՏՏ անդամ պետությունների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իշխանական մարմինների ղեկավարները, արտասահմանյան փորձագետներ, ԱՊՀ գործարար և գիտական շրջանակների ներկայացուցիչներ:
Միջոցառման գլխավոր նպատակը եվրասիական ինտեգրացիայի հետագա զարգացման ուղիների որոնումն է` Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի լույսի ներքո, որը կսկսի գործել 2015թ. հունվարի 1-ից:
Կոնֆերանսի մասնակիցները կքննարկեն համագործակցության հիմնական ուղղությունները տնտեսության առանցքային ոլորտներում, ընդհանուր տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների, տեխնիկական կարգավորման միասնական շրջանակների, աշխատաշուկայի և կրթական փոխկապակցված տարածքի ձևավորման հարցեր:
Զարգացման եվրասիական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականի հունվարին` անդամ–պետությունների շուկայական տնտեսության զարգացմանն օժանդակելու, դրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով։ ԶԵԱԲ–ի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլարը։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը։-0–