Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+14

Հայաստանում կոնյակի արտադրությունը հունվար–մայիսին կրճատվել է 11,1 տոկոսով` հասնելով 5 542,7 հազար լիտրի

30.06.2014, 13:19
Հայաստանում կոնյակի արտադրությունը 2014 թ.–ի հունվար–մայիսին, 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 11,1 տոկոսով` կազմելով 5 542,7 հազար լիտր, հաղորդում է ԱՎԾ–ն։
Հայաստանում կոնյակի արտադրությունը հունվար–մայիսին կրճատվել է 11,1 տոկոսով` հասնելով 5 542,7 հազար լիտրի
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կոնյակի արտադրությունը 2014 թ.–ի հունվար–մայիսին, 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 11,1 տոկոսով` կազմելով 5 542,7 հազար լիտր, հաղորդում է ԱՎԾ–ն։

Նշված ժամանակահատվածում գրանցվել է նաև գինու արտադրության 2,8 տոկոսանոց անկում` մինչև 1 966,6 հազար լիտր։

Օղու արտադրությունը 2014 թ.–ի հունվար–մայիսին ավելացել է 17,4 տոկոսով և կազմել է 3 752,5 հազար լիտր։

Բացի այդ, նշված ժամանակահատվածում արտադրվել է 115,5 հազար լիտր շամպայն (18,7 տոկոս աճ) և 8 254,2 հազար լիտր գարեջուր (81,6 տոկոս աճ)։

Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը կազմել է 22 917,5  հազար լիտր, ինչը 47,5 տոկոսով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։–0–