Երևանի կոնյակի գործարանի գանձարանն առաջին անգամ դռներն է բացել այցելուների առջև
20.12.2014,
13:50
Երևանի կոնյակի գործարանի «Պարադիզ» գանձարանը, որտեղ հավաքված է գործարանի կոնյակի արտադրության ողջ հավաքածուն, առաջին անգամ բաց է այցելուների համար «Բաց դռների օրերի» շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի կոնյակի գործարանի «Պարադիզ» գանձարանը, որտեղ հավաքված է գործարանի կոնյակի արտադրության ողջ հավաքածուն, առաջին անգամ բաց է այցելուների համար «Բաց դռների օրերի» շրջանակում։
Դեկտեմբերի 20-ին և 21-ին «Բաց դռների օրեր» են անցկացվում Երևանի կոնյակի գործարանում` Ամանորյա տոներին ընդառաջ։
Գանձարանում հավաքված են Երևանի կոնյակի գործարանում տարբեր տարիներին արտադրված կոնյակների նմուշները` սկսած 1902 թ.–ից։ «Պարադիզի» ցուցանմուշներից են «Դվին», «Երևան» կոնյակները, ինչպես նաև այն կոնյակների նմուշները, որոնք նվիրել են ԵԿԳ–ին այլ երկրների ալկոհոլային արտադրանքի արտադրողները, այդ թվում նաև Ռիգայի բալզամը։
«Բաց դռների օրերի» շրջանակում այցելուները հնարավորություն ունեն տեսնել Խաղաղության տակառը, որը փակվել է 1994 թ.–ին ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ։ Տակառը պետք է բացվի ղարաբաղյան հակամարտության վերջնական խաղաղ կարգավորումից հետո։
Հատուկ հետաքրքրություն է ներկայացնում նախագահական տակառների սրահը, որտեղ ԵԿԳ այցելած այս կամ այն երկրի նախագահի պատվին փակվում է անհատական տակառ։ Իսկ լայնամասշտաբ տեսաինստալիացիայի դիտումը, որը ներկայացնում է գործարանի արտադրանքի արտադրության ողջ գործընթացը, հնարավորություն է տալիս անձամբ ծանոթանալ հայկական կոնյակի արտադրության աշխատատար և ստեղծագործական գործընթացին, ինչպես նաև շնչել կոնյակի տակառների բույրով հագեցած օդը, որը կոնյակի արտադրողներն անվանում են «հրեշտակի բաժին»
Ցանկացողները կարող են ծանոթանալ նաև երկու հազվագյուտ տակառներին, որոնք փակվել են 1902 թ.–ին։ Հենց այդ թվականի կոնյակն է արժանացել հեղինակավոր բրոնզե մեդալի Ֆրանսիայում կայացած մրցույթի ժամանակ։ Գործարանի տարածքում գտնվող թանգարանում կարելի է ծանոթանալ ԵԿԳ–ի պատմությանը վերաբերող իրերին, ինչպես նաև տեսնել բազմաթիվ հայտնի հյուրերի լուսանկարներ։
Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին` «ԱՐԱՐԱՏ» ապրանքանիշի դեսպան Քրիստինա Իշխանյանը նշեց, որ այս ավանդական ակցիան անցկացվում է ամեն տարի, ընդ որում ամեն տարի այցելուներին առաջարկվում է ինչ–որ նոր բան։
«Մեր նպատակն է ծանոթացնել այցելուներին գործարանի արտադրական գործընթացներին։ Շրջայցեր կազմակերպվում են նաև ուրիշ օրերին, սովորաբար զբոսաշրջիկների համար», – ասաց նա։
Դեկտեմբերի 20–ին և 21–ին` ժամը 10:00-ից մինչև 17:00, Հանրապետության Հրապարակի շատրվանների մոտակայքից կգործեն անվճար ավտոբուսներ, որոնք ցանկացողներին կտեղափոխեն Երևանի կոնյակի գործարան: Մուտքն ազատ է:
Երևանի կոնյակի գործարանը հիմնադրվել է 1887 թ.-ին։ Ժամանակակից գործարանային համալիրը գործում է 1953 թ.-ից։ 1998 թ.-ին ԵԿԳ ընդգրկվել է Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային կորպորացիայի խմբի կազմում, որը ալկոհոլային խմիչքների մի շարք հանրահայտ ապրանքանիշերի սեփականատերն է և աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում ալկոհոլային խմիչքների արտադրության ու վաճառքի ցուցանիշներով։ Պեռնո Ռիկար ընկերությունը ԵՀԳ–ն ձեռք է բերել միջազգային մրցույթում 30 մլն դոլարով։ –0–