Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Կովկասի բնության հիմնադրամը 2013 թ.–ին շուրջ 417 հազար դոլար է տրամադրել Հայաստանում շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով

19.09.2013, 19:50
Կովկասի բնության հիմնադրամը (CNF) այս տարի շուրջ 170 մլն դրամ է (մոտ 417 հազար դոլար) տրամադրել Հայաստանի բնության պաշտպանությանն ուղղված միջոցառումների համար, լրագրողներին տեղեկացրել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։
Կովկասի բնության հիմնադրամը 2013 թ.–ին շուրջ 417 հազար դոլար է տրամադրել Հայաստանում շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Կովկասի բնության հիմնադրամը (CNF) այս տարի շուրջ 170 մլն դրամ է (մոտ 417 հազար դոլար) տրամադրել Հայաստանի բնության պաշտպանությանն ուղղված միջոցառումների համար, լրագրողներին տեղեկացրել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։

«Մենք 2009 թ.–ից համագործակցում ենք Կովկասի բնության հիմնադրամի հետ և արդեն բավականին շատ համատեղ հաջողությունների ենք հասել։ Եթե 2009–2010 թթ.–ին հիմնադրամը մեզ տրամադրել է շուրջ 50 մլն դրամ (122,7 հազար դոլար), ապա այս տարի գումարը կազմել է 170 մլն դրամ։ Նախատեսում ենք, որ 2014 թ.–ին այդ ցուցանիշը կհասնի 270 մլն  դրամի (662,5 հազար դոլար)», – հինգշաբթի լրագրողներին ասել է նախարարը։

Նրա խոսքերով` տրամադրված միջոցներն ուղղվել են պահպանվող տարածքների, մասնավորապես, Խոսրովի արգելոցի, «Շիկահող» արգելոցի, «Արևիկ» ազգային պարկի պահպանմանը։ Հաջորդ տարվանից այդ ցանկում կներառվի նաև Դիլիջանի ազգային պարկը։

«Տրամադրված միջոցներն ուղղվել են աշխատողների աշխատավարձերին, տեխնիկայի թարմացմանը, ինչպես նաև տարատեսակ անհետաձգելի աշխատանքների», – տեղեկացրել է Հարությունյանը։

Նախարարը նաև նշել է, որ Հայաստանում է Կովկասի բնության հիմնադրամի դոնորների խմբից մոտ 20 մարդ։ Նրանց այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանում բնության պաhպանության հետ կապված խնդիրների հետ` հետագա ֆինանսավորման նպատակով։–0–