Рейтинг@Mail.ru
USD
381.21
EUR
443.92
RUB
4.8108
GEL
141.5
2026 թ. հունվարի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-7

Հայաստանի կոշկի արդյունաբերության հզորությունները կարող են տարեկան մինչև 5 մլն զույգի հասնել

25.11.2014, 13:17
Հայաստանի կոշկի արդյունաբերության հզորությունները կարող են տարեկան մինչև 5 մլն զույգի հասնել, գրում է «Գոլոս Արմենիի» թերթը։
Հայաստանի կոշկի արդյունաբերության հզորությունները կարող են տարեկան մինչև 5 մլն զույգի հասնել
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կոշկի արդյունաբերության հզորությունները կարող են տարեկան մինչև 5 մլն զույգի հասնել, գրում է «Գոլոս Արմենիի» թերթը։ «Մեր երկրում կաշվի մշակման լուրջ հզորություններ կան (բավական է նշել Երևանի կաշվի գործարանը), և եթե դրանք վերջապես գործարկվեն, ապա Հայաստանի կոշկի արդյունաբերության հզորությունները կարող են տարեկան մինչև 5 մլն զույգ կոշկի հասնել, այն դեպքում, երբ 1990 թվականին երկրում արտադրվել է 18 հազար զույգ»,– պարբերականը մեջբերում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանի խոսքը։ Խնդիրը կոշկի արդյունաբերությունը որակյալ հումքով ապահովելն է` ահա ինչու է այստեղ այսքան կարևոր արդեն նշված համալիր, և ոչ թե դրվագային մոտեցումը։ Նման մոտեցումը ենթադրում է բարձրորակ կաշվի արտադրական ամբողջ շղթայի ապահովում։ «Նույնը կարելի է ասել նաև տեքստիլի արդյունաբերության մասին,– շարունակում է Եգանյանը, – և մենք պատրաստվում ենք Մոսկվայի հայկական ֆեշն–միջոցառումների շրջանակում ցուցադրել մեր մոդելները` պահանջարկ ապահովելու համար։ Պարզապես պետք է ինտենսիվ աշխատել...»։ Հայրենական ապրանք արտադրողների միության գնահատականներովէ տարեկան Հայաստան ներկրվում է մոտ 4 հազար տոննա կաշի։ -0-