Լատինական Ամերիկան կարողացավ շրջանցել ֆինանսական ճգնաժամը. Մեքսիկայի ղեկավար
25.04.2013,
10:30
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն կարծում է, որ Լատինական Ամերիկայի երկրներն, ընդհանուր առմամբ, կարողացան խուսափել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքներից։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն կարծում է, որ Լատինական Ամերիկայի երկրներն, ընդհանուր առմամբ, կարողացան խուսափել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքներից։
«Այժմ մեզ պետք է լրացուցիչ ազդակ հաղորդել այն քաղաքականության իրականացմանը, որը թույլ կտա ամրապնդել տարածաշրջանի երկրների տնտեսական հզորությունը»,–չորեքշաբթի Պերուի մայրաքաղաք Լիմայում Լատինական Ամերիկայի երկրների համար համաշխարհային տնտեսական համաժողովի բացման ժամանակ հայտնել է Պենյա Նյետոն։
Պենյա Նյետոն տնտեսական աճի առումով տարածաշրջանի առաջատար երկրների թվին է դասել Պանաման և Պերուն, սակայն նշել է, որ Մեքսիկան որպես պետություն, որը մեծ ներուժ և կարևորագույն աշխարհագրական դիրք ունի, հետ մնալու մտադրություն չունի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ մեքսիկացի նախագահի, Մեքսիկայի տնտեսական աճն ապահովվել է հիմնականում ազատ շուկայի քաղաքականության շնորհիվ, սակայն երկիրը պետք է դիվերսիֆիկացնի իր տնտեսությունը։
«Մեքսիկան պետք է բարձրացնի իր տնտեսության արտադրողականությունը, սակայն առաջին հերթին մեզ հարկավոր է խաղաղության և հանգստության հասնել»,–նշել է Պենյա Նյետոն։ Նա նկատի է ունեցել հանցագործության բարձր մակարդակը, որն այժմ առկա է երկրի մի շարք շրջաններում։
Պետության ղեկավարը ևս մեկ անգամ հայտնել է հեռահաղորդակցության ոլորտում լուրջ բարեփոխումներ անցկացնելու հստակ մտադրության մասին, որպեսզի այդ ոլորտը մրցունակ դառնա։ Այժմ համապատասխան օրինագիծը քննարկման է դրված խորհրդարանում և արգելում է ցանկացած օպերատորի վերահսկել հեռահաղորդակցական ծառայությունների ավելի քան 50 տոկոսը։ –0–