Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Լատվիան և Հայաստանը գործնական կապերի ընդլայնման ներուժ ունեն, Բերզինշ

27.02.2013, 11:16
Հայաստանի և Լատվիայի միջև իրական ներուժ կա գործնական հարաբերությունների ընդլայնման և բիզնեսի զարգացման համար, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը։
Լատվիան և Հայաստանը գործնական կապերի ընդլայնման ներուժ ունեն, Բերզինշ
ՌԻԳԱ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Լատվիայի միջև իրական ներուժ կա գործնական հարաբերությունների ընդլայնման և բիզնեսի զարգացման համար, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը։

«Դրան, մասնավորապես, նպաստում է մշակված պայմանագրային բազան, այդ թվում ներդրումների պաշտպանության ուղղությամբ»,– ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է նախագահը։

Նախագահը նշել է, որ երկու երկրների ղեկավարությունների պաշտոնական հանդիպումների ընթացքում կողմերը բազմիցս ընդգծել են առևտրաշրջանառության, ներդրումների աճի և բիզնես կապերի ընդլայնման ավելացման անհրաժեշտությունը։

Սակայն, ինչպես ասել է պետության ղեկավարը, Հայաստանի և Լատվիայի միջև կապերը կխորանան միայն այն ժամանակ, երբ դրանք փոխշահավետ կդառնան։

«Բոլոր երկրների հետ փոխշահավետ, պրագմատիկ հարաբերություններն ընկած են մեր քաղաքականության հիմքում»,– ասել է նա։

Բերզինշն ընդգծել է, որ այսօրվա դրությամբ ոչինչ չի խանգարում տնտեսական ոլորտում Հայաստանի և Լատվիայի համագործակցությանը` նույնիսկ «չնայած մեր երկրների հեռավորությանը»։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն`  Հայաստանի և Լատվիայի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2011թ.–ին կազմել է 1337,8 մլն դրամ կամ 3599,5 հազար դոլար։ Միաժամանակ Լատվիա Հայաստանի արտահանումը 2011թ.–ին կազմել է 408,4 մլն դրամ կամ 1099,6 հազար դոլար (379,7 տոննա), իսկ ներմուծումը` 929,4 մլն դրամ կամ 2499,9 հազար դոլար (731,2 տոննա)։ –0—