Рейтинг@Mail.ru
USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+40

Հայ–լեհական ապրանքաշրջանառությունը կարող է աճել մինչև 200 մլն դոլար. դեսպան

26.06.2015, 15:55
Հայ–լեհական ապրանքաշրջանառությունը կարող է աճել մինչև 200 մլն դոլար, ուրբաթ ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին Երևանում հայ–լեհական գործարար համաժողովի ընթացքում։
Հայ–լեհական ապրանքաշրջանառությունը կարող է աճել մինչև 200 մլն դոլար. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայ–լեհական ապրանքաշրջանառությունը կարող է աճել մինչև 200 մլն դոլար, ուրբաթ ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին Երևանում հայ–լեհական գործարար համաժողովի ընթացքում։

«Հայ–լեհական տնտեսական գործակցությունը մի փոքր կաղում է։ Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի գործունեությունը թույլ է տալիս հուսալ, որ իրավիճակը կարելի է փոխել։ Երկու կողմերը համագործակցության զարգացման մեծ ներուժ ունեն»,– ասաց Նովակովսկին։

Ըստ նրա` Հայաստանում Լեհաստանի դիվանագիտական ներկայացուցչության նպատակը հայ–լեհական տնտեսական գործակցությանը նպաստելն է։

«Ես հնարավորություն եմ ունեցել հանդիպելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և կառավարության անդամների հետ, և մենք ընդհանուր հայտարարի ենք եկել։ Կարծում եմ, որ երկու երկրների կազմակերպությունները, որոնք զբաղվում են առևտրով և լոգիստիկ գործունեությամբ, գործակցության հաստատման համապատասխան հիմք ունեն»,– նշեց Նովակովսկին։

Նա ընդգծեց, որ ջանքեր կգործադրի հայ–լեհական տնտեսական գործակցության աշխուժացման համար Հայաստանում իր առաքելության ընթացքում։

Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Արամ Վարդանյանն իր հերթին նշեց, որ հայ–լեհական տնտեսական հարաբերությունները վաղուցվա պատմություն ունեն։

«Դեռ խորհրդային ժամանակ այդ կապերը բավականին ամուր էին։ Այսօր այդպիսի հեռանկար կա, անհրաժեշտ է, որ երկու երկրների ԱԱՊ–ներն արդյունավետ աշխատեն։ Գոյություն ունեն մի քանի ոլորտներ, որտեղ լեհական շուկային ծանոթ չեն, դրանք հակակարկտային սարքերն են, կենսազանգվածից այլընտրանքային էներգիայի ստացումը և այլն։ Ամենակարևորը, որ մեր արտադրությունը բացառիկ է և գրեթե երեք անգամ էժան է համանմաններից»,– ասաց վարդանյանը` նշելով, որ այժմ Լեհաստան է արտահանվում հիմնականում ալյումինիումի փայլաթիթեղ։

Երկու ՏՏՊ–ների կազմակերպած համաժողովի ընթացքում հայ և լեհ գործարարները կքննարկեն դեղագործության, անշարժ գույքի, շինարարության, տրանսպորտի ոլորտների գործակցության հեռանկարներ։

Լեհաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2013 թվականին կազմել է 44.2 մլն դոլար, իսկ 2014 թվականի առաջին կիսամյակում` 22.5 մլն դոլար։ -0-