Հայկական և լեհ–հայկական ԱԱՊ–ները կհամագործակցեն առևտրի ոլորտում նաև արտադրության գծով
09.04.2014,
18:32
Հայկական և լեհ–հայկական ԱԱՊ–ները չորեքշաբթի համագործակցության համաձայնագիր են ստորագրել։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայկական և լեհ–հայկական ԱԱՊ–ները չորեքշաբթի համագործակցության համաձայնագիր են ստորագրել։
Համաձայնագիրը ստորագրվել է Երևանի հայ–լեհական բիզնես–համաժողովի շրջանակում, որին մասնակցում են ինն ընկերություններ Լեհաստանից և մոտ 30 կազմակերպություններ Հայաստանից։
«Ստորագրած համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է համագործակցություն մի շարք ոլորտներում, այդ թվում` առևտրի, կահույքագործության և բուժսարքավորումների ոլորտում։ Բացի այդ, ծրագրվում է համատեղ հայ–լեհական ընկերությունների ստեղծման հիմքեր ձևավորել»,– լրագրողներին հայտնեց Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը։
Այլ ոլորտների շարքում, որոնցում Հայաստանն ու Լեհաստանը կարող էին սերտ համագործակցություն հաստատել, ԱԱՊ նախագահը նշեց ալմաստի արտադրությունն ու ոսկերչությունը։ Նա միաժամանակ հիշեցրեց, որ համագործակցության հարմար հարթակ երկու երկրների միջև այդ ոլորտներում կարող է ծառայել Հայաստանում ստեղծվող նոր ազատ տնտեսական գոտին։
Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է մի շարք միջոցառումների անցկացում, այդ թվում` հայ–լեհական բիզնես ֆորումների, կլոր սեղանների և ցուցահանդեսների կազմակերպում։
ԱԱՊ նախագահը նշեց նաև, որ Հայաստանում հայ–լեհական ֆորումն առաջին անգամ է անցկացվում։
Լեհ–հայկական ԱԱՊ–ն գործում է արդեն երեք տարի, դրա կազմում են 80 ձեռնարկատերեր։ 2013 թվականի ապրիլի 25–ին ստորագրվել է հայ–լեհական առևտրաարդյունաբերական պալատի ստեղծման և լեհ–հայկական ԱԱՊ–ի հետ դրա հետագա համագործակցության հուշագիր։
Պաշտոնական տվյալներով` Հայաստանի և Լեհաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2013 թվականին կազմել է 44.6 մլն դոլար` 2012 թվականի 42.6 մլն դոլարի դիմաց։ -0-