Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

ԼՂՀ անվտանգության խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են 2013թ.–ի հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի կազմակերպման հարցերը

07.06.2013, 19:12
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ուրբաթ հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին 2013թ. հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի կազմակերպման և քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանի նախագծի մշակման հետ կապված հարցերը, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
ԼՂՀ անվտանգության խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են 2013թ.–ի հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի կազմակերպման հարցերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ուրբաթ հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին 2013թ. հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի կազմակերպման և քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանի նախագծի մշակման հետ կապված հարցերը, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Բերքահավաքն արդյունավետ կերպով կազմակերպելու նպատակով նախագահ Սահակյանը կառավարությանը հանձնարարել է մինչեւ 2013թ. հունիսի 15-ը հանրապետության գյուղատնտեսության նախարարի գլխավորությամբ ձևավորել օպերատիվ շտաբ, որը կիրականացնի անհրաժեշտ միջոցառումներ և առկա իրավիճակի մասին 10-օրյա պարբերականությամբ տեղեկանքներ կներկայացնի հանրապետության նախագահին:

«Անդրադառնալով օրակարգում ընդգրկված երկրորդ հարցին` երկրի ղեկավարը կարեւորել է քաղաքացիական պաշտպանության ժամանակակից պահանջներին համապատասխան համակարգի ձևավորումը պետության անվտանգության ապահովման գործում»,– նշվում է հաղորդագրության մեջ։
     
Նախագահը կառավարությանը հանձնարարել  է ապահովել նախագծի լրացուցիչ քննարկումը շահագրգիռ մարմինների հետ ու լրամշակված տարբերակը ներկայացնել հանրապետության նախագահի հաստատմանը: –0–