ԼՂՀ կառավարության հավանությանն է արժանացել ընդերքի ուսումնասիրման և օգտագործման միջոցառումների ծրագիրը
28.04.2012,
11:20
ԼՂՀ կառավարության հավանությանն է արժանացել ընդերքի ուսումնասիրման և օգտագործման միջոցառումների 2012 թվականի ծրագիրը, ուրբաթ «ԱՌԱԿ» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ կառավարության հավանությանն է արժանացել ընդերքի ուսումնասիրման և օգտագործման միջոցառումների 2012 թվականի ծրագիրը, ուրբաթ «ԱՌԱԿ» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Նախատեսվող միջոցառումները կիրականացվեն «Արցախի երկրաբանական էքսպեդիցիա» ՊՈԱԿ-ի կողմից:
Ծրագրվում են ԼՂՀ-ում ազնիվ մետաղների որոնողական և վերստուգիչ աշխատանքներ, հանքային օգտակար հանածոների որոնում Մարտունու շրջանի Թաղավարդ և Զարդանաշեն, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գոտիների շրջանակներում:
Ուսումնասիրություններ կանցկացվեն Կովսականի հանքային գոտում, կթվայնացվեն երկրաբանական ֆոնդի տվյալները:
Ընդերքի ուսումնասիրման և օգտագործման համար այս տարի կհատկացվի ընդհանուր առմամբ 62 մլն դրամ:--0-