ԼՂՀ կառավարության նոր ծրագրի հաջող կատարումը կախված է տնտեսական նախագծերի իրականացումից. վարչապետ
09.10.2012,
18:41
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործունեության նոր ծրագրի հաջող իրականացումը շատ հարցերում կախված կլինի նախատեսված տնտեական նախագծերի կատարումից, որի համար անհրաժեշտ նախադրյալներ են ստեղծվել, երեքշաբթի կառավարության հերթական նիստի ժամանակ հայտնեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործունեության նոր ծրագրի հաջող իրականացումը շատ հարցերում կախված կլինի նախատեսված տնտեական նախագծերի կատարումից, որի համար անհրաժեշտ նախադրյալներ են ստեղծվել, երեքշաբթի կառավարության հերթական նիստի ժամանակ հայտնեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը երեքշաբթի կայացած հերթական նիստի ժամանակ հաստատեց հանրապետության գործադիր մարմնի գործունեության նոր հնգամյա ծրագիրը։
Ըստ Հարությունյանի` հանրապետության տնտեսական աճը կապահովվի ագրարային ոլորտի, լեռնահանքային արդյունաբերության և էներգետիկայի հաշվին։
«Կվերանայվի լեռնահանքային արդյունաբերության հարկային քաղաքականությունը, որպեսզի Արցախի ընդերքի շահագործումից առավել շատ մուտքեր ուղղվեն պետական բյուջե»,– նշեց Հարությունյանը։
Ղարաբաղյան կառավարության ղեկավարն ընդգծեց, որ «մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում տնտեսական աճի համար»։
«Անհրաժեշտ է պարբերաբար հաշվետվություն ներկայացնել հանրությանը կառավարության գործունեության նոր ծրագրի յուրաքանչյուր առաջարկի վերաբերյալ»,– ասաց Հարությունյանը։ –0–