Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+18

ԼՂՀ խորհրդարանը հավանություն է տվել Արա Հարությունյանի թեկնածությանը Ղարաբաղի վարչապետի պաշտոնում

14.09.2012, 13:30
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն ուրբաթ օրվա արտահերթ նիստում միաձայն հավանություն է տվել Արա Հարությունյանի թեկնածությանը երկրի վարչապետի պաշտոնում, հայտնում է Ստեփանակերտում «ԱՌԿԱ» գործակալության թղթակիցը։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն ուրբաթ օրվա արտահերթ նիստում միաձայն հավանություն է տվել Արա Հարությունյանի թեկնածությանը երկրի վարչապետի պաշտոնում, հայտնում է Ստեփանակերտում «ԱՌԿԱ» գործակալության թղթակիցը։

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից առաջարկած Հարությունյանի թեկնածությանը կողմ են քվեարկել գաղտնի փակ նիստին մասնակցած բոլոր 30 պատգամավորները։

Նիստին ներկա գտնվող ԼՂՀ վարչապետի թեկնածուն շնորհակալություն է հայտնել հանրապետության խորհրդարանին ցուցաբերած վստահության համար, հայտարարելով, որ մտադիր է էլ ավելի մեծ էներգիայով ու ոգևորությամբ աշխատել` հանուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետագա զարգացման և բարգավաճման։

ԼՂՀ Սահմանադրությանը համապատասխան՝ վարչապետի թեկնածությունը, որը ստացավ Ազգային ժողովի հավանությունը, նշանակվում է երեք օրվա ընթացքում։

ԼՂՀ նախագահը սեպտեմբերի 7–ին ստորագրել է կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը, որի համաձայն՝ հանրապետության կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտավորությունների կատարումը մինչև նոր կառավարության ձևավորումը։

ԼՂՀ Սահմանադրությանը համապատասխան՝ հանրապետության նորանշանակ նախագահի պաշտոնամուտի օրը կառավարությունը վայր է դնում իր լիազորությունները։

Նախագահի կողմից կառավարության հրաժարականն ընդունելիս կամ կառավարության կողմից իր լիազորությունները վայր դնելիս կառավարության անդամները շարունակում են աշխատել մինչև նոր կաբինետի ձևավորումը։ -0-