Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+22

ԼՂՀ նախագահը բավարար է գնահատում 2012թ.–ի Հարկային պետական ծառայության աշխատանքը

24.01.2013, 11:55
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին այցելել է ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայություն, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
ԼՂՀ նախագահը բավարար է գնահատում 2012թ.–ի Հարկային պետական ծառայության աշխատանքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին այցելել է ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայություն, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հաղորդագրության համաձայն, նախագահը ծանոթացել է գերատեսչության շենքային և աշխատանքային պայմաններին: Բակո Սահակյանը կարեւորել է ժամանակակից չափանիշներին համապատասխան աշխատանքային պայմանների առկայությունը` ընդգծելով, որ այն իր դրական ազդեցությունն է թողնում համակարգի գործունեության վրա:

Այնուհետև երկրի ղեկավարը մասնակցել է հարկային պետական ծառայության հաշվետու խորհրդակցությանը:

Կառույցի աշխատանքների մասին զեկույցներով հանդես են եկել ծառայության պետ Արտակ Բալայանը և գերատեսչության տարբեր ստորաբաժանումների պատասխանատուները:

Նախագահ Սահակյանն իր խոսքում բավարար է գնահատել հարկային պետական ծառայության աշխատանքը` հավելելով, որ հաշվետու ժամանակաշրջանում կառույցի գործունեության գրեթե բոլոր ոլորտներում արձանագրվել են բարձր ցուցանիշներ:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ դրական տեղաշարժերի հետ մեկտեղ ոլորտում կան նաեւ շատ անելիքներ:

Որպես ռազմավարական ամենակարևոր խնդիր` Բակո Սահակյանը նշել է տնտեսության մեջ սեփական ներուժի բնականոն զարգացման խթանումը: Նախագահի խոսքով` պետք է անել ամեն ինչ, որպեսզի հարկահավաքման գործընթացը խոչընդոտ չհանդիսանա ձեռնարկատիրական գործունեության, հատկապես` փոքր և միջին բիզնեսի զարգացման համար, ինչը չափազանց կարևոր է հանրապետությունում միջին խավի ձևավորման համար:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել գերատեսչության ղեկավարությանը աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ` նշելով, որ հանրապետության իշխանությունները կշարունակեն մշտական աջակցություն ցուցաբերել համակարգին` ուշադրության կենտրոնում պահելով նրա հիմնախնդիրներն ու դրանց լուծման գործընթացը:

Միջոցառմանը մասնակցում էին ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք: –0–