Սևանա լճի ափերին ճահճային թռչունների հայտնվելու հանգամանքը վկայում է, որ լիճը ճահճանում է. բնապահպան
17.03.2014,
18:10
Սևանա լճի ափերին ճահճային թռչունների հայտնվելու հանգամանքը վկայում է, որ լիճը ճահճանում է, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց «Թռչնասերների կենտրոնի» ղեկավար Սիլվա Ադամյանը։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Սևանա լճի ափերին ճահճային թռչունների հայտնվելու հանգամանքը վկայում է, որ լիճը ճահճանում է, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց «Թռչնասերների կենտրոնի» ղեկավար Սիլվա Ադամյանը։
«Իհարկե, մենք դեմ չենք ջրաճահճային թռչունների գոյությանը, սակայն կարծում ենք, որ այդպիսի թռչունները պետք է բնակվեն ճահճային տարածքներում, և ոչ թե Սևանա լճի ափին։ Դա պարզապես անընդունելի է»,– ասաց նա։
Հայտնելով, որ վերջին ժամանակներում լճում նկատվել են, մասնավորապես, խարտյաշ և սպիտակ ձկնկուլներ, բակլաններ, սուզաբադեր, ինչպես նաև գաճաճ և մեծ ջրցուլեր` Ադամյանը նշեց, որ այդ թռչունների հայտնվելը լճում պայմանավորված է, նախևառաջ, լճի ջրի բացթողումներով, որոնք աստիճանաբար հանգեցնում են լճի մակարդակի նվազմանը։ Բացի այդ, ըստ նրա, դա պայմանավորված է նաև մերձափնյա տարածքները աղտոտող կենցաղային աղբով։
Ադամյանի խոսքով` բացի ձկից, այդ թռչունները սնվում են ջրային բույսերով և գորտերով, որոնց վերջին տարիներին նույնպես հազվադեպ չեն պատահում Սևանի ճահճացված հատվածներում։ Բնապահպանը միաժամանակ հայտնեց, որ ամենից ճահճացված է Գեղարքունիքի մարզի Չկալովի գյուղին հարող ափը։
Նա պատմեց նաև, որ Գիլի լճի (Սևանա լճի ավազանի հարավ–արևելքում) տարածքների չորացման հետևանքով ջրաճահճային թռչունները սկզբից տեղափոխվել էին Արարատի մարզի Արմաշի գետածածանի լճակային տնտեսություն, իսկ այնուհետև` Սևանա լիճ։
Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։
Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ նրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։
Լիճը տարածաշրջանում խմելու ջրի գլխավոր ռեսուրսն է։ 2030 թ.–ին լճի մակարդակը կբարձրացվի մինչև 1903,5 մ–ի։ - 0–