Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+22

ԼՂՀ նախագահը համագործակցության հարցեր է քննարկել Հայաստանի անշարժ գույքի կադաստրի ղեկավարի հետ

01.08.2014, 15:00
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ուրբաթ ընդունել է Հայաստանի Հանրապետության ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին, հայտնում է հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
ԼՂՀ նախագահը համագործակցության հարցեր է քննարկել Հայաստանի անշարժ գույքի կադաստրի ղեկավարի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ուրբաթ ընդունել է Հայաստանի Հանրապետության ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին, հայտնում է հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

«Նախագահ Սահակյանը շնորհավորել է Մարտին Սարգսյանին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար նշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:

Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանը և պաշտոնատար այլ անձինք, քննարկվել են երկու հայկական պետությունների քույր կառույցների փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր»,– ասվում է հաղորդման մեջ։

Կողմերը նշել են համագործակցության խորացման համար բոլոր պայմանների առկայությունը և այս ուղղությամբ ակտիվ աշխատելու պատրաստակամությունը: -0-