Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+13

Հայաստանը կարող է զուգահեռ զարգացնել գործակցությունը ԵՏՄ և ԵՄ երկրների հետ. տնտեսագետ

23.03.2015, 19:36
Հայաստանը կարող է զուգահեռ զարգացնել գործակցությունը ԵՏՄ–ի և ԵՄ–ի հետ, երկուշաբթի ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը ԵՏՄ–ում ընդհանուր արժույթի ներդրման թեմայով տեսակամրջի ընթացքում։
Հայաստանը կարող է զուգահեռ զարգացնել գործակցությունը ԵՏՄ և ԵՄ երկրների հետ. տնտեսագետ
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կարող է զուգահեռ զարգացնել գործակցությունը ԵՏՄ–ի և ԵՄ–ի հետ, երկուշաբթի ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը ԵՏՄ–ում ընդհանուր արժույթի ներդրման թեմայով տեսակամրջի ընթացքում։

«Հայաստանը կանգնած է արհեստական ընտրության առջև` ԵՄ կամ ԵՏՄ, քանի որ ԵՏՄ–ի կազմում ընդգրկված երկրները նաև ՀԱԿ–ի անդամներ են, ինչպես և Եվրամիության անդամ երկրները, այդ պատճառով ընտրությունը, իմ կարծիքով, արհեստական է»,– ասաց Մանասերյանը։

Ըստ նրա` հարցը պետք է լուծվի տարբեր ձևաչափերով, և այս պահին Մոսկվան էլ, Բրյուսելն էլ որոշակիորեն հասկանում են, որ Հայաստանը կարող է գործակցություն զարգացնի երկու կողմերի հետ։

Ինչպես նշեց տնտեսագետը, հարցը միայն գործակցության ձևաչափն է, Հայաստանը կարող է ընդգրկվել մեկ Միությունում, բայց միաժամանակ երկկողմ գործակցություն ընդլայնել այլ երկրների հետ։

Մանասերյանն ընդգծեց, որ այս պահին մշակվում է Հայաստանի և ԵՄ–ի միջև համապատասխան փաստաթուղթ` միաժամանակ նշելով, որ առայժմ վաղ է եզրակացություններ անել, բայց դա շահեկան կլինի Հայաստանի, ԵՄ–ի և ԵՏՄ–ի համար։

«Հակառակ դեպքում տնտեսական հարաբերությունների զարգացումը մեկ ուղղությամբ Հայաստանի համար տնտեսական մեկուսացման վտանգ է պարունակում»,– ասաց Մանասերյանը։

Ազգային վիճակագրական տվյալների տվյալներով` ԵՄ–ի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1 574 մլն դոլար (բաժնեմասը` 26,6%)` տարվա ընթացքում նվազելով 4.8 տոկոսով։ ԵՏՄ–ի հետ 2014 թվականին Հայաստանի առևտրաշրջանառությունը կազմել է 1450.3 մլն դոլար (24.4%)` ավելանալով 2.3 տոկոսով։ -0-