Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+34

Մաքսային միության և Հայաստանի հնարավոր համագործակցության հարցում առաջընթաց կա. Լավրով

25.04.2013, 13:59
Մաքսային միության (ՄՄ) և Միասնական տնտեսական տարածության (ՄՏՏ) հետ Հայաստանի համագործակցության հնարավորության դիտարկման գործընթացում առաջընթաց կա,  ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ` Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած բանակցություններից հետո։
Մաքսային միության և Հայաստանի հնարավոր համագործակցության հարցում առաջընթաց կա. Լավրով
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Մաքսային միության (ՄՄ) և Միասնական տնտեսական տարածության (ՄՏՏ) հետ Հայաստանի համագործակցության հնարավորության դիտարկման գործընթացում առաջընթաց կա,  ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ` Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած բանակցություններից հետո։

«Մենք նշեցինք, որ առաջընթաց կա ՄՄ–ի և ՄՏՏ–ի հետ Հայաստանի համագործակցության հնարավորության դիտարկման վերաբերյալ  պետությունների ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման հարցում։ Մենք դրական ենք գնահատում այդ նպատակով ստեղծված ռուս–հայկական համատեղ հանձնաժողովի աշխատանքը, որը ձևավորվել էր համապատասխան հարցերը քննարկելու համար»,– ասել է Լավրովը, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Նախարարը նաև հույս է հայտնել, որ Հայաստանի և ՄՄ–ի մտերմացման գործընթացին դինամիկա կհաղորդի ապրիլի 10–ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և ՀՀ կառավարության միջև ստորագրված փոխգործակցության հուշագիրը։  –0–