«Մաքուր էներգիա» կազմակերպությունը դասախոսություններ է անցկացնում Հայաստանի բուհերում
20.05.2013,
19:20
«Մաքուր էներգիա» հասարակական կազմակերպությունը մայիսի 17–ից լայն հասարակության համար «Հայաստանի այլընտրանքային էներգետիկա. Նոր հազարամյակի մարտահրավերներ» թեմայով դասախոսություններ է անցկացնում Հայաստանի այլընտրանքային էներգետիկայի ոլորտի միտումների մասին, ինչպես նաև երկրի էներգիայի մաքուր աղբյուրների առավելագույն օգտագործման քարոզչության մասին իրազեկելու նպատակով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերությունից։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. «Մաքուր էներգիա» հասարակական կազմակերպությունը մայիսի 17–ից լայն հասարակության համար «Հայաստանի այլընտրանքային էներգետիկա. Նոր հազարամյակի մարտահրավերներ» թեմայով դասախոսություններ է անցկացնում Հայաստանի այլընտրանքային էներգետիկայի ոլորտի միտումների մասին, ինչպես նաև երկրի էներգիայի մաքուր աղբյուրների առավելագույն օգտագործման քարոզչության մասին իրազեկելու նպատակով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերությունից։
Առաջին դասախոսությունն անցկացվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում։ Դասախոսության շրջանակներում կազմակերպության խորհրդի անդամ Տիգրան Գրիգորյանը ներկայացրել է աշխարհի տարբեր տարածաշրջանների այլընտրանքային էներգետիկայի զարգացման հիմնական միտումները, զուգահեռներ է անցկացրել հայկական իրականության հետ։
Կարճ նկարագրելով Հայաստանի էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման ներուժը` կազմակերպության ներկայացուցիչը հատուկ ընդգծել է արևային էներգետիկայի զարգացման դերը, քանի որ հենց այդ հատվածում Հայաստանն ակնհայտ գերակայություն ունի ինչպես իր հարևանների, այնպես էլ Եվրոպայի մի շարք երկրների նկատմամբ։
«Երկրում արևային էներգիան տարեկան կազմում է միջինը 1720 կՎտ/ժամ մեկ քառակուսի մետրին, մինչդեռ Եվրոպայում այդ թիվը կազմում է մոտ 1000 կՎտ/ժամ»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Դասախոսության շրջանակներում մանրակրկիտ գնահատական է տրվել Հայաստանի երկրաջերմային էներգետիկային։ Փորձագետի կարծիքով, 200 ՄՎտ էլեկտրաէներգիայի արտադրումը տվյալ հատվածում այսօր ավելի քան իրատեսական է։
«Գազի սակագների բարձրացման համատեքստում տվյալ թեման առավելագույն շահագրգռվածություն է առաջացնում ամենատարբեր շրջանակներում, ինչը միանգամայն տրամաբանական է։ Էներգետիկ անկախության և դրա ապահովմանն ուղղված քայլերի հարցը միանշանակ պետք է դառնա երկրի կողմից տարվող տնտեսական քաղաքականության անկյունաքարը»,– նշել է «Մաքուր էներգիա» ՈՊԿ նախագահ Վահե Դավթյանը։
Նա ավելացրել է նաև, որ նախագծի շրջանակներում ծրագրվում է ընդգրկել Հայաստանի բուհերի մեծամասնությունը։
«Դրան զուգահեռ մենք չենք պատրաստվում սահմանափակվել միայն բարձրագույն ուսումնական հաստատություններով։ Այժմ կազմակերպությունը բանակցություններ է վարում մի շարք հանրակրթական դպրոցների հետ` հայ աշակերտներին այլընտրանքային էներգետիկայի հիմքերի հետ ծանոթացնելու համար»,– ավելացրել է նա։
«ՀայՌուսգազարդ» ընկերությունն ու «Տրանսգազ» ՍՊԸ-ն մայիսի 14-ին դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով վերանայել բնական գազի գործող սակագինը։ Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող սպառողների համար առաջարկվում է սակագինը 132 հազար դրամից (ներառյալ ԱԱՀ–ն) հասցնել 221 հազար դրամից (ներառյալ ԱԱՀ–ն)։Այսօր Հայաստանը ռուսական գազի 1000 խորանարդ մետրը գնում է 180 դրամ սակագնով, սպառողի համար սակագինը կազմում է 132 դրամ/խմ (մոտ 32 ցենտ)։ --0—