Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանում ոռոգման համակարգը ապամենաշնորհայնացման կարիք ունի. փորձագետ

26.03.2014, 14:59
Հայաստանում հարկավոր է ապամենաշնորհայնացնել ոռոգման համակարգը, կարծում է Հայաստանի ագրարա-գյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։

Հայաստանում ոռոգման համակարգը ապամենաշնորհայնացման կարիք ունի. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում հարկավոր է ապամենաշնորհայնացնել ոռոգման համակարգը, կարծում է Հայաստանի ագրարա-գյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։

«Ոլորտի մենաշնորհայնացման են հանգեցրել ոլորտի կառավարման համակարգում արված փոփոխությունները, երբ 2002 թ.–ին ՀՀ գյուղատնտեսական նախարարության փոխարեն դրա համակարգմամբ սկսեցին զբաղվել ջրօգտագործողների ասոցիացիաները», – չորեքշաբթի ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Ինչպես կարծում է փորձագետը, ոռոգման ոլորտի մենաշնորհային լինելը սահմանափակում է տեղի ֆերմերների հնարավորություններն ու նրանց ուղղակի կախվածության մեջ է դնում ասոցիացիաներից։

Այս ամենի կապակցությամբ Բերբերը կարծում է, որ հանրապետությունում հարկավոր է ստեղծել ոռոգման համակարգի համակարգման այլընտրանքային կառույցներ, որոնք իրավունք կունենան ինքնուրույն պայմանագրեր կնքել գյուղական համայնքների և խոշոր ֆերմերների հետ ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների տրամադրման հարցում։

Փորձագետի կարծիքով` ֆերմերների հետ պայմանագրեր կնքելիս այլընտրանքային կառույցները հնարավորություն կստանան ինքնուրույն կարգավորել ոռոգման ջրի գործող սակագները` նման կերպով նախադրյալներ ստեղծելով սակագների նվազման համար։

Այսօր հանրապետությունում ոռոգման ջրի 1 խորանարդ մետրը կազմում է 11 դրամ` 2010 թ.–ի 8–ի համեմատ։ Միաժամանակ Հայաստանում ոռոգվող հողերի մակերեսը կազմում է մոտ 130 հազար հեկտար այն դեպքում, երբ խորհրդային տարիներին այդ ցուցանիշը հազել է 270 հազար հեկտարի։–0–