Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանի նոր կառավարությունից էական փոփոխություններն ակնկալելը ռոմանտիզմի նշան է. փորձագետ

29.04.2014, 18:25
Հայաստանի նոր կառավարությունից էական փոփոխություններ ակնկալելը ռոմանտիզմի նշան է, կարծում է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը։
Հայաստանի նոր կառավարությունից էական փոփոխություններն ակնկալելը ռոմանտիզմի նշան է. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նոր կառավարությունից էական փոփոխություններ ակնկալելը ռոմանտիզմի նշան է, կարծում է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը։

«Այսօր Հայաստանի ներքաղաքական իրավիճակը հիշեցնում է թատերական բեմ, որտեղ դերասաններն անփոփոխ են, փոխվում են միայն նրանց դերերը` իշխանությունից դեպի ընդդիմություն։ Այսօրվա քաղաքական ուժերի գաղափարները որևէ նոր բան չեն առաջարկում, և նման իրավիճակում Հայաստանն ապագա չունի։ Պետք է հասկանալ, որ նախարարների կամ այլ քաղաքական գործիչների փոփոխությունը չի հանգեցնի ծանրակշիռ փոփոխությունների, և նման փոփոխությունների սպասելը ռոմանտիզմի նշան է», – երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է փորձագետը։

«Քանի դեռ երկրում լրջորեն չեն պայքարում օլիգարխիայի դեմ, իրավիճակն անփոփոխ կլինի։ Կարծում եմ, որ հարկավոր է նաև պայքարել ներկրվող ապրանքների մենաշնորհի դեմ, ինչպես նաև վերահսկել սուպերմարկետների գործունեությունը, քանի  որ դրանք լրջորեն վնասում են փոքր և միջին բիզնեսին», – ասել է Մեսրոբյանը։

Ապրիլի 13–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում նշանակել է խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանին, ով փոխարինել է ապրիլի 3–ին հրաժարական տված Տիգրան Սարգսյանին։ Ըստ Սահմանադրության` նոր կառավարությունը պետք է ձևավորվի վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում։–0–