Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարի տեղակալը դրական է գնահատում Հայաստանում Lydian International–ի` 400 մլն դոլարի ներդրումային ծրագիրը
11.03.2013,
21:00
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սայմոն Ֆրեյզերը երկուշաբթի Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ դրական է գնահատում Հայաստանի լեռնահանքային ոլորտում Lydian International ընկերության` 400 մլն դոլարի ներդրումային ծրագրի ակնկալվող ծավալը։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սայմոն Ֆրեյզերը երկուշաբթի Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ դրական է գնահատում Հայաստանի լեռնահանքային ոլորտում Lydian International ընկերության` 400 մլն դոլարի ներդրումային ծրագրի ակնկալվող ծավալը։
Lydian International–ը կշահագործի Հայաստանի ոսկու նոր հանքավայրը` Ամուլսարը։
«Մենք քննարկեցինք այդ ընկերության ծրագիրը Հայաստանի նախագահի և վարչապետի հետ հանդիպումներին։ Հատկանշական է, որ Lydian International–ն իր գործունեության ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացնելու բնապահպանությանը»,– ասաց Ֆրեյզերը։
ԱԳՆ ղեկավարի տեղակալն ընդգծեց, որ Միացյալ Թագավորության կառավարությունը պատրաստ է օժանդակել Հայաստանում ներդրումներ կատարել ցանկացող բրիտանական ընկերություններին, ավելացնելով, որ Հայաստանում գոյություն ունեն ներդրումային լավ հնարավորություններ, մասնավորապես, ֆինանսական ծառայությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, լեռնահանքային արդյունաբերության և ագրոոլորտի բնագավառներում։
«Մենք շահագրգռված ենք Հայաստանում ներդրումային ծավալների ավելացումով։ Դա հիմնականում կախված է բաց, հուսալի և կայուն ներդրումային միջավայրի առկայությունից»,– ավելացրեց նա։
Հայաստանում Մեծ Բրիտանիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Ջոնաթան Էյվզն իր հերթին նշեց, որ Lydian International–ի ներդրումները կնպաստեն Հայաստանի` որպես ներդրումների համար բարենպաստ միջավայրի ընկալմանը։
«Նրանք (Lydian International) շրջակա միջավայրի պահպանության և ֆինանսական թափանցիկության ապահովման ամենաբարձր միջազգային չափանիշներ են ներդնում։ Նրանց հաջողությունը կանաչ լույս կլինի այլ ընկերությունների համար»,– ասաց դեսպանը։
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի և Մեծ Բրիտանիայի արտաքին ապրանքաշրջանառությունը 2013 թվականի հունվարին կազմել է 17.7 մլն դոլար` 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով գրեթե 4 անգամ։ -0-