Рейтинг@Mail.ru
USD
398.64
EUR
411.2
RUB
3.9189
GEL
140.37
2025 թ. հունվարի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Միգրացիայի ոլորտում իրական վիճակը Հայաստանում կբացահայտի սոցհարցումը. ժողովրդագիր

18.04.2015, 16:22
Հայաստանում անցկացվում է միգրացիայի իրական պատկերը ստանալուն ուղղված սոցիոլոգիական հարցում, հայտնեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը։
Միգրացիայի ոլորտում իրական վիճակը Հայաստանում կբացահայտի սոցհարցումը. ժողովրդագիր
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում անցկացվում է միգրացիայի իրական պատկերը ստանալուն ուղղված սոցիոլոգիական հարցում, հայտնեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը։

«Հարցումն անցկացնելու համար պետբյուջեից հատկացվել է 10 մլն դրամ։ Հարցումը սկսվել է օրերս և կավարտվի մայիսին, հարցմանը կմասնակցեն 1700 տնային տնտեսության ներկայացուցիչներ»,– շաբաթ օրը մամուլի ասուլիսում ասաց Եգանյանը։

Ըստ նրա` հարցումն անցկացնում է Ռուս–Հայկական (Սլավոնական) համալսարանը։

Խոսելով Ռուսաստանում գտնվող աշխատանքային միգրանտների թվի վիճակագրության մասին` Եգանյանն ասաց, որ վերջին անգամ նման հետազոտություն անցկացվել է Հայաստանում 2003 թվականին։

Եգանյանը միաժամանակ նշեց, որ պետք չէ Հայաստանից ՌԴ–ում աշխատող աշխատանքային միգրանտների դրության էական բարելավում սպասել ԵՏՄ–ին անդամակցելուց հետո Ռուսաստանի տնտեսական բարդ իրավիճակի, ինչպես նաև աշխատավարձի և աշխատատեղերի կրճատման պատճառով։ Ըստ նրա` իրավիճակը վատանում է նրանով, որ Ռուսաստանում մինչ օրս չի ձևավորվել միգրացիայի խնդրի նկատմամբ հստակ դիրքորոշում, բարձր են կոռուպցիոն ռիսկերը։

«Միաժամանակ, հայ միգրանտների դրությունը ավելի լավ կլինի, քան ԵՏՄ կազմում չընդգրկված երկրների միգրանտներինը»,– ասաց Եգանյանը։

Հայաստանի սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի տվյալներով` 2014 թվականին հանրապետության հսկիչ անցակետերով ուղևորաշրջանառության արտաքին համախառն ծավալը կազմել է 5 510.9 հազար ուղևորություն` 2013 թվականի 4 983.9 հազարի դիմաց։ Հաշվետու ժամանակահատվածում երկիր մուտքերի թիվը (առանց նույնականացման) կազմել է 2 734 596  (աճը` 10,4%), ելքերի թիվը` 2 776 268 (աճը` 10,7%).

Ավելի վաղ Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանն «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանի տարածքում աշխատող Հայաստանի քաղաքացիներն ազատվում են աշխատանքային պատենտ գնելուց։ Դա թույլ կտա տարեկան տնտեսել մոտ 15-16 մլն դոլար։ 2014 թվականին ավելի քան 200 հազար աշխատանքային միգրանտներ մոտ 15 մլն դոլար են վճարել։ -0-