Հայաստանում մշակութային և պատմական հուշարձանների տարածքում միջոցառումները կբացառվեն. Վարչապետ
20.06.2014,
19:33
Հայաստանում մշակութային և պատմական հուշարձանների տարածքում միջոցառումների անցկացման հնարավորությունը կբացառվի, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում մշակութային և պատմական հուշարձանների տարածքում միջոցառումների անցկացման հնարավորությունը կբացառվի, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վերջին օրերին սոցցանցերում և մամուլում տարբեր անդրադարձներ են կատարվել մշակութային կոթողներում կայացած միջոցառումներին, որոնց թվում հիշատակվել է նաև հունիսի 18-ին Գառնու հեթանոսական տաճարի տարածքում Հայաստանում Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամի գումարած տարեկան 8-րդ ժողովի շրջանակում կազմակերպված մշակութային ծրագիրը, ինչը թյուրիմացաբար ներկայացվել է որպես «խնջույք» կամ «ԿԲ կորպորատիվ միջոցառում»:
«Նախօրեին մենք իրավիճակը քննարկել ենք ՀՀ մշակույթի նախարարի հետ, և ես պահանջեցի, որպեսզի համապատասխան քայլեր ձեռնարկվեն և պատասխանատվության ենթարկվեն և պատժվեն այդ ամենի համար պատասխանատու անձինք», - ասաց Աբրահամյանը:
Վարչապետն ընդգծեց, որ այդ հարցը կգտնվի իր ուշադրության կենտրոնում:
«Ես պահանջեցի այսուհետ բացառել նման պայմանավորվածություններն ու հարցերը, որոնք մեր հասարակության դժգոհությունն են առաջացնում», - ասաց Աբրահամյանը:
Ուրբաթ ՀՀ մշակույթի նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ հաշվի առնելով, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպված միջոցառումների ընթացքում պատշաճ չեն վերահսկվել պայմանագրերում կնքված կետերը՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Պողոսյանին հայտարարվել է խիստ նկատողություն: «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Վ. Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Նախօրեին ՀՀ ԿԲ տեղեկություն էր տարածել, որում նշվում է, որ Գառնու արգելոց-թանգարանի տարածքում Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի մասնակից-հյուրերի համար կազմակերպված մշակութային միջոցառումը թյուրիմացաբար ներկայացվել է որպես «խնջույք» կամ «ԿԲ կորպորատիվ միջոցառում»: ԿԲ-ն պարզաբանել է, որ վերջինս «խնջույք» կամ «ԿԲ կորպորատիվ միջոցառում» չի եղել, այլ Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամի տարեկան ժողովի առիթով կենտրոնական բանկի և Հիմնադրամի կողմից համատեղ կազմակերպված պաշտոնական ընդունելություն՝ հագեցած մշակութային ծրագրով՝ հնարավորություն ընձեռելով միջոցառման շրջանակում Հայաստան ժամանած բազմաթիվ օտարերկրացիներին հաղորդակից լինել նաև մեր պատմամշակութային ժառանգության գոհարներից մեկին ու վայելել բարձրարժեք երաժշտական երեկո:
Ընդունելության ընթացքում կազմակերպիչների կողմից խստորեն պահպանվել են նման միջոցառումների նկատմամբ ՀՀ մշակույթի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացվող բոլոր պահանջները:-0-