Մինչև տարեվերջ Սևանա լճի առափնյա տարածքում կառուցված 200 շենք– շինություններ կապամոնտաժվեն. հանձնաժողովի նախագահ
27.03.2013,
16:45
Մինչև 2013 թվականի ավարտը ծրագրվում է ապամոնտաժել Սևանա լճի ափին 1900.25 մետր մակարդակից ցածր գտնվող շենքերն ու շինությունները, ասաց ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Մինչև 2013 թվականի ավարտը ծրագրվում է ապամոնտաժել Սևանա լճի ափին 1900.25 մետր մակարդակից ցածր գտնվող շենքերն ու շինությունները, ասաց ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը։
«Մենք չենք կարող սպասել, մինչև դրանք ջրի տակ անցնեն և ապամոնտաժենք ջրի տակ... Դա «սիզիֆյան աշխատանք է»»,– ասաց Մովսիսյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։
Նա նշեց, որ 1905 մետրից ցածր մակարդակում (Սևանի մակարդակը` ներառյալ ալիքները) են գտնվում 4177 շենքեր և շինություններ, որոնցից 27 տոկոսը քարից են պատրաստված։ Ըստ նրա, այդ շինություններն անօրինական են, քանի որ դեռ 1987 թվականին Հայաստանի կառավարության կողմից արգելվեց 1908 մետրից ցածր տեղանքում հիմնակառույցների շինարարությունը։
Այդ կապակցությամբ նա նշեց, որ արդեն ապամոնտաժվել է 451 շենք, իսկ մինչև տարեվերջ այդ թիվը կհասնի 528–ի։
Հանձնաժողովի ղեկավարն ընդգծեց նաև, որ լճի մակարդակի բարձրացումն ազգային գերխնդիր է, և կշարունակվի օրենքով նախատեսված ծավալներով` չնայած բոլոր շրջանառվող լուրերին։
Վերջին ժամանակներում հասարակության շրջանում լուրեր են պտտվում, թե Սևանա լճի մակարդակի բարձրացման գործընթացը կասեցվել է` առափնյա տարածքների և ազդեցիկ անձանց պատկանող անշարժ գույքի` ջրի տակ անցնելուց խուսափելու մասին։
Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։ Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ նրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։ Այն գտնվում է 1900 մ բարձրության վրա, ունի 1240 քառակուսի կմ մակերես, խորությունը հասնում է մինչև 83 մետրի։-0-