ՄՄ կամ ԵՄ մտնելու վերաբերյալ հարցը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով. նախկին վարչապետ
04.09.2013,
16:28
Հայաստանի համար Մաքսային միության (ՄՄ) կամ ԵՄ–ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ընտրության հարցը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով, կարծում է «Հայ ազգային կոնգրես» դաշինքից ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համար Մաքսային միության (ՄՄ) կամ ԵՄ–ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ընտրության հարցը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով, կարծում է «Հայ ազգային կոնգրես» դաշինքից ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի տեղի ունեցած երկկողմ բանակցություններից հետո համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որի համաձայն, Հայաստանը որոշում է մտնել Մաքսային միություն և այնուհետև մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը։
«Ես հաստատում եմ, որ նման հարցերը (Մաքսային միությանը կամ Ասոցացման համաձայնագրին միանալը) պետք է լուծել հանրաքվեի միջոցով։ Այս տարվա նախագահական ընտրություններին միակն եմ եղել, որ կոչ եմ արել այդ մոտեցման օգտին։ Մի լուծեք այդ հարցերը միանձնորեն։ Կա ժողովուրդ։ Ինչպես քվեարկեց այդպես էլ կլինի»,– Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Բագրատյանը։
Նա նշել է նաև, թե ինքը կանխատեսել է, որ մինչև եվրոպական համաձայնագիրը ստորագրելը «սյուրպրիզներ» կլինեն։ «Փաստորեն երեկ եղավ»,– գրել է նա։
2013թ.–ի նոյեմբերին Վիլնյուսում տեղի կունենա Եվրամիության ղեկավարության և ԵՄ–ի «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից–երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որի ընթացքում ակնկալվում է մի քանի երկրների, ներառյալ Հայաստանի հետ Ասոցացման մասին համաձայնագրի և «Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագրի ստորագրումը։ –0–