Рейтинг@Mail.ru
USD
396.41
EUR
409.45
RUB
4.0918
GEL
142.69
2025 թ. փետրվարի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

ՄՄ–ին անդամակցությունը կբարձրացնի Ղրղըզստանի և Հայաստանի մրցունակությունը Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու կառուցման հարցում

02.09.2014, 15:39
Ղրղզստանն արտասահմանյան ներդրումներ ներգրավելու և արդյունավետ տարանցիկ  երկրի վերածվելու համար պայքարում կբարձրացնի իր մրցունակությունը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանն անդամակցելուց հետո։ Այդ մասին հայտնել է Ղրղզստանի վարչապետ Ջոոմարտ Օտորբաևը` հանդես գալով Չինաստանի արևմուտքի Սինցզյան–Ույգուրի ինքնավար շրջանում անցկացվող «Չինաստան–Եվրասիա» ԷՔՍՊՈ 4–րդ միջազգային ցուցահանդեսում, հաղորդում է Փրայմը։
ՄՄ–ին անդամակցությունը կբարձրացնի Ղրղըզստանի և Հայաստանի մրցունակությունը Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու կառուցման հարցում
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ղրղզստանն արտասահմանյան ներդրումներ ներգրավելու և արդյունավետ տարանցիկ  երկրի վերածվելու համար պայքարում կբարձրացնի իր մրցունակությունը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանն անդամակցելուց հետո։ Այդ մասին հայտնել է Ղրղզստանի վարչապետ Ջոոմարտ Օտորբաևը` հանդես գալով Չինաստանի արևմուտքի Սինցզյան–Ույգուրի ինքնավար շրջանում անցկացվող «Չինաստան–Եվրասիա» ԷՔՍՊՈ 4–րդ միջազգային ցուցահանդեսում, հաղորդում է Փրայմը։

«Մենք Մաքսային միությանը կմիանանք այս տարվա վերջին, բոլոր պահանջները մինչև այդ ժամանակ պետք է կատարված լինեն։ Ավելի քան 170 մլն բնակչությամբ արտաքին շուկան կբարձրացնի Ղրղզստանի` որպես Մետաքսի ճանապարհի  տնտեսական գոտու նախագծի մասնակցի գրավչությունը և դրա դերը որպես տարանցիկ պետություն»,– նշել է Օտորբաևը։

Մաքսային միությանը մասնակցությունից շահերի մասին հիշատակել է նաև Ղազախստանի կառավարության ղեկավար Քարիմ Մասիմովը` նշելով առանց վարչական սահմանափակումների ընդհանուր շուկայի ներուժը։ Բացի այդ, հայկական պաշտոնական պատվիրակության անդամները հայտարարել են, որ Միությանը միանալու նախապատրաստությունը պետք է ավարտվի մի քանի ամիսների ընթացքում։

«Չինաստան–Եվրասիա» ԷՔՍՊՈ ցուցահանդեսը մեկնարկել է սեպտեմբերի 1–ին և կտևի մինչև սեպտեմբերի 6–ը։ Դրան մասնակցում են 1203 ընկերություններ 45 երկրներից, այդ թվում` Ռուսաստանից, ծանր և թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության, լոգիստիկայի և տնտեսական գործունեության այլ ոլորտներում զբաղվածները։ ԷՔՍՊՈ–ի կազմկոմիտեի տվյալներով, միջոցառմանը կայցելեն մոտ 50 հազար մասնագետներ, որոնց թվում են բիզնեսի, ԶԼՄ–ների ներկայացուցիչներ, պաշտոնյաներ և դիվանագետներ։ -0-