Рейтинг@Mail.ru
USD
396.41
EUR
409.45
RUB
4.0918
GEL
142.69
2025 թ. փետրվարի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

ՄՄ–ում Հայաստանի անդամակցությունը կարող է ապահովել ՀՆԱ–ի 0.5–1 տոկոսանոց ամենամյա աճ. Էկոնոմիկայի նախարարություն

18.04.2014, 15:27
ՄՄ–ում Հայաստանի անդամակցությունը կարող է ապահովել ՀՆԱ–ի 0.5–1 տոկոսանոց ամենամյա աճ, ուրբաթ լրագրողներին ասել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը։
ՄՄ–ում Հայաստանի անդամակցությունը կարող է ապահովել ՀՆԱ–ի 0.5–1 տոկոսանոց ամենամյա աճ. Էկոնոմիկայի նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՄՄ–ում Հայաստանի անդամակցությունը կարող է ապահովել ՀՆԱ–ի 0.5–1 տոկոսանոց ամենամյա աճ, ուրբաթ լրագրողներին ասել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը։

«Համապատասխան հետազոտությունների արդյունքների համաձայն` ՄՄ Հայաստանի անդամակցության դեպքում ՀՆԱ–ի ամենամյա աճը կկազմի մոտ 0,5–1 տոկոս», – ասել է Ավանեսյանը։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի առջև կանգնած է կարևոր խնդիր` օգտագործել ՄՄ–ում անդամակցության հիմնական առավելությունները և չեզոքացնել հնարավոր վտանգները։

2013 թ.–ի սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՀՀ կառավարությունը փետրվարի 3–ին հրապարակել է ՄՄ–ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը» հայերեն լեզվով։ Փաստաթուղթը, որը կոչվում է «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույց», բաղկացած է 249 էջից և ներառում է 262 միջոցառում։–0–