Moody’s-ը 2016 թ.–ին ակնկալում է Հայաստանի տնտեսության աճի տեմպերի նվազում` մինչև 2,2%
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Moody’s վարկանիշային գործակալությունը 2016 թ.–ին Հայաստանի ՀՆԱ–ի աճը կանխատեում է 2,2 տոկոսի չափով, ինչը պայմանավորված է հայկական տնտեսության ցածր դիվերսիֆիկացմամբ, առևտրի վիճակի վատացմամբ և Ռուսաստանի կողմից ֆինանսական ռիսկերի առկայությամբ։
Ինչպես կարծում են գործակալության վերլուծաբանները, 2016 թ.–ին աճի վրա ճնշում կգործադրեն Հայաստանի ներքին ցածր պահանջարկն ու արտաքին խոցելիությունը։
«Հայաստանի թույլ ներքին պահանջարկը զսպում է սպառումն ու ներդրումները, իսկ Ռուսաստանի տնտեսական վիճակի վատացումը հանգեցրեց դրամական փոխանցումների կտրուկ նվազման։ Հաշվի առնելով այն, որ հանրապետություն իրականացվող դրամական փոխանցումները կազմում են ՀՆԱ–ի 15 տոկոս, ապա Հայաստանի վրա զգալիորեն ազդում են Ռուսաստանի տնտեսության ցիկլային փոփոխությունները», – կարծում են նրանք։
Ինչպես նշում է գործակալությունը, երկրի նվազ տնտեսական ցուցանիչներն վկայում այն մասին, որ տնտեսության մեջ աճի նոր շարժիչ ուժերը դանդաղ են ի հայտ գալիս։
«Գործարար տրամադրվածությունը նվազ է, այն դեպքում, երբ մասնավոր հատվածի ներդրումները նախկինի պես «դուրս են քաշում» Հայաստանի տնտեսական ցուցանիշները։ Այդուհանդերձ, 2015 թ.–ին տնտեսությունը սպասվածից ավելի լավ է զարգանում` հաշվի առնելով գյուղատնտեսության և լեռնահանքային արդյունաբերության ոլորտում գրանցված դրական դինամիկան», – նշում են Moody’s–ի վերլուծաբանները։
Այս կապակցությամբ 2015 թ.–ին գործակալության վերլուծաբաններն ակնկալում են Հայաստանի տնտեսության նվազում` մինչև 2,5 տոկոս։
Moody’s–ը կանխատեսում է 2015 թ.–ին պետբյուջեի պակասուրդի աճ` մինչև ՀՆԱ–ի 4,2 տոկոս և պետական պարտքի ավելացում` մինչև ՀՆԱ–ի 48 տոկոս։ Իսկ հաջորդ տարի գործակալությունն ակնկալում է, որ պետբյուջեի պակասուրդը կնվազի մինչև 3,6 տոկոս։
Moody’s–ը նշում է, որ տնտեսական զսպող գործոններն արտաքին խոցելիության պատճառով կարող են շարունակվել, և դա կարող է բացասաբար ազդել կառավարության ծրագրերի վրա, որոնք վերաբերում են առաջիկա երկու տարում հարկային մուտքերի ավելացմանը։ Բացի այդ, գործակալության վերլուծաբանները կարծում են, որ Հայաստանի պարտքը մնում է առանձնահատուկ դյուրընկալ բացասական շոկերի աճի նկատմամբ, և եթե Ռուսաստանի հետ կապված ռիսկերն ավելի վատանան, ապա պարտքը կշարունակի կուտակվել։
Պետբյուջեի համաձայն` Հայաստանում ՀՆԱ–ի աճը 2015 թ.–ին նախատեսված է 4,1 տոկոսի չափով, գնաճը` 4 տոկոսի չափով (±1,5%)։ 2016 թ.–ի բյուջեի համաձայն` ՀՆԱ–ի իրական աճը նախատեսված է 2,2 տոկոսի չափով։
ՀՀ կենտրոնական բանկը կանխատեսում է Հայաստանի տնտեսական աճը 3,2–3,9 տոկոսի չափով, 2016 թ.–ին` 1,6-2,7 տոկոսի սահմանում։–0–