Մոտ 640 տոննա ռուսական էլիտար ցորենի սերմ կբերվի Հայաստան
09.08.2012,
17:29
Սերմնաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում Մոտ 640 տոննա ռուսական էլիտար ցորենի սերմ կբերվի Հայաստան մինչև օգոստոսի 15–ը, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Սերմնաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում Մոտ 640 տոննա ռուսական էլիտար ցորենի սերմ կբերվի Հայաստան մինչև օգոստոսի 15–ը, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը։
Սերմնաբուծության զարգացման ծրագիրը գործում է 2010 թվականից, որի շրջանակներում Ստավրոպոլից Հայաստան է ներկրվել յոթ էլիտար տեսակի ցորեն և բաժանվել է խոշոր մենատնտեսություններին 1։2 վերադարձի պայմանով, ինչից հետո ստացված սերմերը բաշխվել են 0.4–ից մինչև 3 հեկտար հողատարածքներ ունեցող ֆերմերների միջև։
«Շուրջ հարյուր տոննա սերմ է արդեն տեղափոխվել Շիրակի մարզ, մյուս մասը կբերվի մինչև օգոստոսի 15–ը։ Ներկրվող սերմերի այս ծավալը հաշվարկվել է, ելնելով ակնկալվող պահանջարկի տվյալներից, որոնք մարզպետարանները տրամադրել են նախարարությանը»,– ասաց նա՝ նշելով, որ ֆերմերներին սերմերի հատկացման պայմանները չեն փոխվել։
Մեկնաբանելով մի շարք մասնագետների կանխատեսումներն այս տարվա ցորենի բերքի ակնկալվող կրճատման վերաբերյալ, կապված Հայաստանի կլիմայական պայմաններին այդ տեսակների անհամապատասխանության հետ, Բաղիյանը նշեց, որ նախորդ տարի եղանակային պայմանների պատճառով ցանքը ժամանակին չէր կազմակերպվել, և ֆերմերները որոշ խնդիրներ էին ունեցել։
«Սակայն սերմերի որակն այստեղ նշանակություն չունի։ Նմանատիպ դրություն է նկատվել Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում, ԱՄՆ–ում, Կանադայում։ Այդ սերմերն արդեն փորձարկվել են մենատնտեսների կողմից` մեկ հեկտարից ստացված միջին բերքատվությունը կազմել է մոտ 38 ցենտներ, իսկ առանձին տնտեսություններում` մինչև 70, և դա այն դեպքում, երբ երկրում նախորդ տարի բերքատվության միջին ցուցանիշը կազմել էր 28 ցենտներ»,– նշեց նա։ -0