Մոտ երեսուն հայկական վերամշակող ձեռնարկություններ Պահածոյագործների և հյութ արտադրողների միություն են ստեղծել
22.08.2013,
13:02
Հայաստանի 26 վերամշակող ընկերություններ ընդգրկվել են նախօրեին ստեղծված Պահածոյագործների և հյութ արտադրողների միության կազմում, հաղորդում է Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 26 վերամշակող ընկերություններ ընդգրկվել են նախօրեին ստեղծված Պահածոյագործների և հյութ արտադրողների միության կազմում, հաղորդում է Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։
«26 վերամշակող ընկերություններ, ինչպես նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ստորագրել են միության մեջ ներգրավվելու պայմանագիրը, հաստատել կանոնադրությունը, բաց քվեարկությամբ ընտրել միության նախագահին, ով երկամյա նշանակմամբ կփոփոխվի ռոտացիոն կարգով»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Մինչ պայմանագրի ստորագրումն ու կանոնադրության հաստատումը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ողջունել է վերամշակող ճյուղի ընկերությունների միավորման գաղափարը՝ նշելով, որ վերամշակող ճյուղը արդյունաբերական գյուղատնտեսության անցնելու ճանապարհին լոկոմոտիվի դերակատարում ունի, իսկ Հայաստանի գյուղատնտեսության՝ կայունացման փուլից դեպի զարգացման փուլ անցման ճանապարհին խիստ կարեւոր է, որպեսզի վերամշակողներն այս փուլ մտնեն ավելի համախումբ:
«Գյուղմթերքի արտադրման համակարգի բարելավումը պահանջում է ավելի հուսալի գործող վերամշակում, շուկաների նկատմամբ ավելի ճկուն կողմնորոշում, ավելի մեծ ուշադրության արտադրանքի որակի վրա, ինչը հնարավոր կլինի կազմակերպել միայն խոշոր միությունների և ընդգծված կորպորատիվ շահերի դեպքում»,- ասել է Սերգո Կարապետյանը՝ մատնանշելով եվրոպական զարգացած երկրների փորձը:
Նորաստեղծ միությունը հռչակել է իր նպատակները, որը վերաբերում է ինչպես պտուղ-բանջարեղենային պահածոների, հյութերի որակի եւ անվտանգության ապահովմանը, նպատակային շուկաներում համատեղ ջանքերով հայկական արտադրանքի վարկանիշի առաջընթացին, այնպես էլ ոլորտի օրենսդրության բարելավմանը, միջազգային մասնագիտացված ցուցահանդեսների, գիտաժողովների եւ ֆորումների ներգրավմանը: –0–