Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Մրգային և բանջարեղենային պահածոների 6.7-տոկոսանոց ցուցանիշը սննդամթերքի արտահանման ցանկում ամենաբարձրն է. «Ամերիա»

10.04.2013, 16:04
Մրգային և բանջարեղենային պահածոներին ու հյութերին բաժին է ընկնում սննդի արտադրանքի արտահանման 6.7 տոկոսը, և այդ ցուցանիշն ամենաբարձրն է սննդամթերքի արտահանման կառուցվածքում, ասաց «Ամերիա» ՓԲԸ–ի կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավարի տեղակալ Կարեն Մարտիրոսյանը։
Մրգային և բանջարեղենային պահածոների 6.7-տոկոսանոց ցուցանիշը սննդամթերքի արտահանման ցանկում ամենաբարձրն է. «Ամերիա»
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Մրգային և բանջարեղենային պահածոներին ու հյութերին բաժին է ընկնում սննդի արտադրանքի արտահանման 6.7 տոկոսը, և այդ ցուցանիշն ամենաբարձրն է սննդամթերքի արտահանման կառուցվածքում, ասաց «Ամերիա» ՓԲԸ–ի կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավարի տեղակալ Կարեն Մարտիրոսյանը։

«Միաժամանակ արտադրության ծավալներով այդ ենթաճյուղը միջին ցուցանիշներ է գրանցել»,– չորեքշաբթի ասաց Մարտիրոսյանը` ներկայացնելով «Ամերիա» խորհրդատվական ընկերության անցկացրած` սննդամթերքի , ներառյալ` ըմպելիքներն ու ծխախոտը) ուսումնասիրության արդյունքները։

Փորձագետը նշեց, որ այս պահին հայկական պահածոյացված ապրանքների արտահանող երկրներն են ԱՊՀ պետությունները, սակայն տվյալ բնագավառում մեծ հեռանկարներ են բացվում հայ արտադրողի համար` ԵՄ–ի հետ ազատ առևտրի պայմանագրին միանալու դեպքում։

Մարտիրոսյանն ընդգծեց նաև, որ վերջին տարիներին կտրուկ ավելացել է ձկնամթերքի արտադրությունն ու արտահանումը, այդ թվում` ձկան պահածոների, ընդ որում` 2011 թվականին տվյալներով, ձկան արտադրանքին բաժին է ընկել Հայաստանի սննդամթերքի արտահանման ողջ ծավալի 2.3 տոկոսը։

«Եթե 2004-2011 թվականներին ձկան արտադրանքի տարեկան ծավալները սիմվոլիկ թիվ էին կազմում` շուրջ 30 հազար դոլար, ապա 2012 թվականի վերջի տվյալներով, վերամշակվել է 500 հազար դոլարի ձկան արտադրանք»,– ասաց Մարտիրոսյանը` ավելացնելով, որ այս ճյուղում նկատվում է լուրջ աճի միտում, ինչը կապված է ձկնային տնտեսության ոլորտի զարգացմամբ։

Հայաստանում արտադրված պահածոների ընդհանուր ծավալը, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2012 թվականին կազմել է 9314.6 տոննա` 2011 թվականի համեմատ կրճատվելով 20.9 տոկոսով։

1998թ.-ին հիմնադրված «Ամերիա» ընկերությունը Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է: Ամերիան լայնածավալ աշխատանքներ է իրականացնում կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային ներդրումների, բիզնեսի պլանավորման, ռազմավարական և հարկային պլանավորման, ֆինանսական խորհրդատվության, պետական կառավարման ու բարեփոխումների և այլ ոլորտներում: Հանդիսանալով «Ամերիա» խմբի մաս` Ամերիան տրամադրում է անկախ, կոնֆիդենցիալ և անկողմնակալ խորհրդատվական ծառայություններ միմյանց հետ ներդաշնակորեն և արդյունավետորեն կապված հինգ խորհրդատվական ուղղություններով` գործարար խորհրդատվություն, ֆինանսական խորհրդատվություն, հաշվապահական և հարկային խորհրդատվություն, իրավաբանական և ներդրումային խորհրդատվություն: ($1 – 418,77 դրամ է)։ -0-