Մրգի և բանջարեղենի արտահանման ծավալը Հայաստանում 9 ամվա ընթացքում աճել է կրկնակի` գերազանցելով 21 հազ. տոննան. փոխնախարար
28.09.2012,
14:07
Մրգի և բանջարեղենի արտահանման ծավալը Հայաստանում 9 ամիսների ընթացքում աճել է կրկնակի` գերազանցելով 21 հազ. տոննան, ուրբաթ մամուլի ասուլիսում հայտարարեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Մրգի և բանջարեղենի արտահանման ծավալը Հայաստանում 9 ամիսների ընթացքում աճել է կրկնակի` գերազանցելով 21 հազ. տոննան, ուրբաթ մամուլի ասուլիսում հայտարարեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
Այսօրվա դրությամբ հանրապետությունից արտահանվել է 21 435 հազար տոննա միրգ ու բանջարեղեն, որից 12 628 տոննա ծիրան, 906 տոննա դեղձ, 3 հազար տոննա խաղող և մեկ տոննա կեռաս և 3200 տոննա բանջարեղեն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է 11 հազար տոննա միրգ ու բանջարեղեն, որից 7300 տոննա ծիրան, 240 տոննա դեղձ, 940 տոննա խաղող, 670 տոննա կեռաս և 1500 տոննա բանջարեղեն։
Մակարյանը հայտնել է, որ ամբողջ 2011 թվականի ընթացքում արտահանվել է 16 800 տոննա միրգ և բանջարեղեն։ «Արտահանումը շարունակվում է, և ակնհայտ է, որ այս տարի արտահանման ցուցանիշներն ավելի բարձր կլինեն, մասնավորապես, մեծ տեմպերով է ընթանում խաղողի արտահանումը, իսկ շուտով կսկսվի կարտոֆիլի արտահանումը»,– հայտնեց փոխնախարարը։
Նա միաժամանակ ասաց, որ պտուղ-բանջարեղենի գնումների ծավալների գծով աճ է գրանցվել։ Այսպես, սեպտեմբերի 27–ի դրությամբ գնվել է 48 հազ. տոննա միրգ և բանջարեղեն` նախորդ տարվա 14 հազ. տոննայի դիմաց։
Մակարյանը նշեց, որ վճարումները կատարվում են տեղում կամ բանկային 7-10 օրվա ընթացքում, իսկ որոշակի ֆինանսական դժվարություններ ունեցող խոշոր գնորդները մենատնտեսների պարտքի մարման ժամանակացույցի վերաբերյալ համաձայնագիր են կնքում։
«Բոլոր վերամշակող ձեռնարկությունները պետք է մինչև նոյեմբերի 1–ը մարեն իրենց պարտքերը գյուղատնտեսներին։ Մենք այդ ուղղությամբ մոնիտորինգ ենք անցկացնում, և հետագայում կարելի է ներկայացնել կոնկրետ թվեր, բայց ձեռնարկությունների հետ այդ ժամկետում պարտքի մարման պայմանավորվածություն կա»,– ասաց նա։
Մակարյանը միաժամանակ հայտնեց, որ պարտքերի մարման իրավիճակը բարելավվել է վերջին տարիներին։
«Եթե նախկինում գյուղատնտեսները մատակարարած հումքի համար միջոցներ չէին ստանում 1-3 տարվա ընթացքում, ապա նախորդ տարի պարտքերը մարվել են մինչև հունվարի մեկը, բացառությամբ 1-2 ձեռնարկությունների»,– ասաց փոխնախարարը։
Նա ավելացրեց, որ մեկ կիլոգրամ դեղձի գնման գինն այս տարի կազմել է 50 դրամ, 1 կգ լոլիկինը` 30-35 դրամ, 1 կգ խաղողինը` 130-140 դրամ։
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2011 թվականին կազմել է ավելի քան 825.2 մլրդ դրամ` 2010 թվականի համեմատ ավելանալով 14.1 տոկոսով։ -0-