Ջերմոցային գազերի արտանետման նվազմանն ուղղված ազգային գործողությունների ծրագիրը կներկայացվի Հայաստանի կառավարությանը 2015 թ.-ին
08.09.2014,
13:54
Ջերմոցային գազերի արտանետման նվազմանն ուղղված ազգային գործողությունների ծրագիրը կներկայացվի Հայաստանի կառավարության հաստատմանը 2015 թ.-ին, հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ջերմոցային գազերի արտանետման նվազմանն ուղղված ազգային գործողությունների ծրագիրը կներկայացվի Հայաստանի կառավարության հաստատմանը 2015 թ.-ին, հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
Սեպտեմբերի 8-10-ը Երևանում անցկացվում է աշխատաժողով, որը կազմակերպվել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարության և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից: Աշխատաժողովը նվիրված է Ասիայի, Խաղաղ օվկիանոսյան և Արևելյան Եվրոպայի երկրների երկամյա տարածաշրջանային առաջընթացի վերաբերյալ զեկույցների պատրաստմանը:
Հայաստանը ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիան ստորագրել է 1992 թ.-ին և վավերացրել է այն 1993 թ.-ին: Ըստ այդ կոնվենցիայի՝ Հայաստանը պետք է առաջընթացի մասին զեկույց ներկայացնի, որը պետք է ներառի ջերմոցային գազերի արտանետման մասին ազգային կադաստրի զեկույցը: Զեկույցում պետք է ներկայացվի նաև ազգային գործողությունների մասին տեղեկատվություն, որոնք ուղղված են ջերմոցային գազերի արտանետման նվազմանը՝ հաշվի առնելով երկրի զարգացման հեռանկարները, նպատակները, հնարավորություններն ու պահանջմունքները:
«Հայաստանը, չնայած բարդ պայմաններին, միացել է կոնվենցիային դեռ 1992 թ.-ին: 19 տարվա ընթացքում Հայաստանն ակտիվորեն մասնակցել է քննարկումներին և իր ներդրումներ է կատարել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոմիտեի գործունեության մեջ», - ասաց Գրիգորյանը երկուշաբթի աշխատաժողովի ժամանակ:
Նա նշեց, որ արդյունավետ ծրագրերի ստեղծման նպատակով հարկավոր է մանրամասն ուսումնասիրել ամեն երկրի զարգացման առանձնահատկությունները:
«Այս պահին Հայաստանին հաջողվել է հաղթահարել անցումային շրջանն ու ապահովել տնտեսական կայունություն ու աճ: 1990-2010 թթ.-ին Հայաստանին հաջողվել է երեք անգամ կրճատել ջերմոցային գազերի արտանետումը, որոնց մեծ մասն այսօր (68 տոկոս) բաժին է հասնում էներգետիկ ոլորտին», - ասաց Գրիգորյանը:
Այս կապակցությամբ բնապահպանության նախարարը նշեց, որ չունենալով էներգետիկ ռեսուրսներ՝ Հայաստանը մեծ ներուժ ունի վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման համար:
Աշխատաժողովի շրջանակում, որին մասնակցում է 47 երկիր ներկայացնող 54 ներկայացուցիչ, նախատեսվում է փորձի փոխանակում կազմակերպել, ինչպես նաև քննարկել կազմակերպչական, համակարգային հարցեր և ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր:-0-