USAID–ն Հայաստանին $14,6 մլն է հատկացրել տնտեսական աճի և սոցիալական ոլորտի բարեփոխումների աջակցման համար
29.09.2012,
12:14
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Հայաստանին 9,6 մլն դոլար է հատկացրել՝ տնտեսական աճի և 5 մլն դոլար` առողջապահության բնագավառի և սոցիալական ոլորտի բարեփոխումների աջակցման համար։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Հայաստանին 9,6 մլն դոլար է հատկացրել՝ տնտեսական աճի և 5 մլն դոլար` առողջապահության բնագավառի և սոցիալական ոլորտի բարեփոխումների աջակցման համար։
Համապատասխան փաստաթղթերը շաբաթ օրը ստորագրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և USAID երևանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը (Karen R. Hilliard)։
Ինչպես նշեց էկոնոմիկայի նախարարը, USAID–ի կողմից հատկացվող գումարները լրացնում են 56 մլն դոլարի չափով միջոցները, որոնք նախատեսված են 2010թ.–ին Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև 56 մլն դոլարի չափով «Առավել մրցունակ և դիվերսիֆիկացված մասնավոր հատվածի զարգացման աջակցության մասին» և «Առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման աջակցության մասին» ստորագրված համաձայնագրերով։
«Դրանք լրացուցիչ փողեր են, որոնց հատկացումը Հայաստանին ի սկզբանե չի նախատեսվել։ Այն, որ ԱՄՆ կառավարությունը որոշեց Հայաստանին լրացուցիչ դրամաշնորհներ հատկացնել, խոսում է նախորդ դրամաշնորհների արդյունավետության մասին»,– ասաց Դավթյանը։
Քարեն Հիլիարդն իր հերթին տեղեկացրեց, որ 2010թ.–ին ստորագրված համաձայնագրերով ծրագրերը նախատված էին մինչև 2013թ.–ը, այդ պատճառով լրացուցիչ գումարները նույնպես կներդրվեն տնտեսական աճի և սոցիալական ոլորտի բարեփոխումների աջակցության՝ մինչև 2013թ.–ի ծրագրերում։
«Այժմ մենք արդեն Հայաստանին աջակցության ուղղությամբ նոր հնգամյա USAID ծրագիր ենք մշակում»,– ավելացրեց նա։ –0–