IFC–ն հայկական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է սննդի անվտանգության` 500 հազար դոլար արժողությամբ ծրագիրը
17.05.2013,
19:13
Միջազգային ֆինանսական ընկերությունը (IFC) ուրբաթ սուպերմարկետների խոշոր ցանցերի ներկայացուցիչների հետ քննարկել է առևտրային կետերում սննդամթերքի անվտանգության բարելավման հարցերը և նրանց է ներկայացրել 500 հազար դոլար արժողությամբ իր «Սննդամթերքի անվտանգության տեխնոլոգիաների ներմուծման ծրագիրը»։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. Միջազգային ֆինանսական ընկերությունը (IFC) ուրբաթ սուպերմարկետների խոշոր ցանցերի ներկայացուցիչների հետ քննարկել է առևտրային կետերում սննդամթերքի անվտանգության բարելավման հարցերը և նրանց է ներկայացրել 500 հազար դոլար արժողությամբ իր «Սննդամթերքի անվտանգության տեխնոլոգիաների ներմուծման ծրագիրը»։
Սննդամթերքի հայ արտադրողներին ուղղված եռամյա ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2012թ.–ի մայիսից։
«IFC –ն տվյալ ծրագիրը մշակել է, որպեսզի բարելավի Հայաստանի արտադրողների շրջանում սննդամթերքի անվտանգությունը»,– ասել է IFC-ի «Հայաստանում սննդի անվտանգության բարելավման ծրագրի» ղեկավար Մայա Թևզադզեն։
Նա տեղեկացրել է, որ IFC–ն ընկերությունների բլից հարցում է իրականացրել Հայաստանի իրավիճակն ուսումնասիրելու և սննդամթերքի անվտանգության ոլորտում գործող չափանիշների, այդ թվում HACCP–ի (Սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգ– Hazard Analysis and Critical Control Point) չափանիշի վերաբերյալ արտադրողների գիտելիքները բացահայտելու նպատակով։
«Հարցումը ցույց տվեց, որ միայն մի քանի ընկերություն է ներմուծել այդ տեխնոլոգիան, սակայն շատերն են ցանկություն են հայտնել կիրառել այդ համակարգը։ Դա էլ մեզ համար առիթ հանդիսացավ ընկերություններին օգնելու նպատակով իրականացնել այս նախագիծը»,– պարզաբանել է փորձագետը` ավելացնելով, որ IFC–ն իր ծրագրի շրջանակներում ընկերություններին համապատասխան խորհրդատվություններ է տրամադրում։
Ըստ Թևզադզեի, հարցման արդյունքները ցույց են տվել, որ ընդհանուր առմամբ սննդամթերքի անվտանգության չափանիշները ներմուծվել են հարցված 30 ընկերություններից միայն հինգում։ Միաժամանակ IFC ծրագրով դասընթացներ և խորհրդատվություններ կստանան միայն մի քանի տասնյակ ընկերություններ։
Ըստ մասնագետի, անվտանգության նման համակարգի ներմուծումն առաջին հերթին անհրաժեշտ է իրենց արտադրանքի արտահանմանն ուղղված արտադրողներին, քանի որ առանց այդ համակարգերի մթերքի արտահանումը շատ դժվար կլինի։
«Հայաստանում բարձր ռիսկեր ունեցող ընկերություններն առաջին հերթին կաթնամթերք և մսամթերք արտադրողներն են»,– նշել է նա։
ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանն իր հերթին ընդգծեց, որ սննդամթերքի անվտանգությունն գերակա է Հայաստանի համար, այդ պատճառով տվյալ ոլորտում լուրջ փոփոխություններ են հարկավոր` ինչպես իրավական, այնպես էլ գործնական տեսանկյունից։
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ը համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է բացառապես մասնավոր հատվածին: IFC-ը օգնում է զարգացող երկրներին ապահովել կայուն զարգացում, տրամադրելով ֆինանսավորում, մատուցելով խորհրդատվական ծառայություններ գործարարներին ու կառավարություններին, և մոբիլիզացնելով կապիտալ միջազգային ֆինանսական շուկաներում: 2012 ֆինանսական IFC-ի ներդրումները հասել են ռեկորդային շուրջ 20 միլիարդ դրամի՝ հնարավորություն տալով մասնավոր հատվածին ստեղծել աշխատատեղեր, ներդնել նորամուծություններ և լուծել համաշխարհային զարգացման առավել անհետաձգելի մարտահրավերները։-0-